• Latest news

Ավստրալուհին երկունքի ցավերը կույր աղիքի նոպայի հետ է շփոթել

8 մարտի, 2018  14:36

Ավստրալիայի բնակչուհի Ջեյդ Լոուրենսը երեխային ծննդաբերել է հղիության մասին տեղեկանալուց հետո 15 րոպե անց: Daily Mail պարբերականի տեղեկություններով՝ կինը մտածել է, որ իր կույր աղիքն է բորբոքված:

Մարտի 5-ին 27-ամյա Լոուրենսն իր ընկերոջ՝ Կուրտ Սթյուարթի հետ եկել է տեղական հիվանդանոց: Կինը բողոքել է ուժգին փորացավից: «Ես արտասվում էի եւ Կուրտին ասում, որ ինձ հետ ինչ-որ բան այնպես չէ, եւ նա որոշեց, որ փորս ուռել է կույր աղիքի պատճառով»,- պատմել է նա:

Բժիշկները, սակայն, Լոուրենսին ասել են, որ նա հղի է, իսկ ցավերը պայմանավորված են երկունքով: 15 րոպե անց նա ծննդաբերել է՝ ծնվել է առողջ տղա, ում Ջաքս են անվանակոչել:

Նա զույգի երկրորդ երեխան է, նրանք արդեն 2 տարեկան դուստր են մեծացնում: Նրանք խոստովանել են, որ մինչեւ հիմա զարմանքից ուշքի չեն եկել, սակայն շատ ուրախ են փոքրիկի ծնունդի համար:

Լոուրենսի խոսքով՝ իր մոտ հղիության նշաններ չկային, իսկ վերջին մի քանի ամիսներին կատարած 2 թեստերը բացասական էին: Դրանից բացի, նա տառապում է պոլիկիստոզ ձվարանների համախտանիշով, որի դեպքում կանանցից շատերը հղիանալու եւ երեխային կրելու դժվարություններ են ունենում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել