• Latest news

Սոցփաթեթն ապահովագրական ընկերություններին փոխանցելուց հետո շահառուների հոսքն աճել է․ «Էրեբունի» ԲԿ  

8 մարտի, 2018  15:45

«Էրեբունի» բուժկենտրոնում ապահովագրական ծառայության հատուկ բաժանմունք է գործում սոցփաթեթի շահառուների հետ աշխատանքի համար, ու այդ բաժանմունքը շուրջօրյա առցանց կապ է պահպանում ապահովագրական ընկերությունների հետ։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է բուժկենտրոնի ապահովագրական ծառայության ղեկավար Լուսինե Սարդարյանը։

«Պետծառայողների բուժսպասարկման ծրագիրը գտնվում է հիվանդանոցի ադմինիստրացիայի ուշադրության կենտրոնում։ Մենք առանձնացրել ենք սոցփաթեթի ու մասնավոր բուժապահովագրության շահառուների հոսքերը, որպեսզի հերթեր չգոյանան։ Նաեւ մենք 24 ժամյա ռեժիմով կապ ենք պահպանում ապահովագրական ընկերությունների հետ armed.am կայքի միջոցով, այնպես որ սոցփաթեթի շահառուները ստիպված չեն լինում սպասել այն պատճառով, որ կապ չկա, կամ ապահովագրական ընկերության աշխատակիցը տեղում չէ»,- ասել է նա։

Լուսինե Սարդարյանի խոսքով՝ սոցփաթեթի շահառուները աշխատող մարդիկ են ու նրանց համար շատ կարեւոր է, որ ամեն ինչ կազմակերպվի ժամանակի նվազագույն կորստով։

«Ու հիմա դուք տեսնում եք, որ այստեղ ոչ մի սպասող չկա։ Մենք համակարգի մեջ արագ մուտքագրում ենք տվյալները ու հենց ստանում ենք հաստատում ապահովագրական ընկերությունից, սոցփաթեթի շահառուն մեր մասնագետի ուղեկցությամբ այցելում է բժշկի ու անցնում անհրաժեշտ հետազոտությունները»,- ասել է նա։ Ապահովագրական ծառայությունը նաեւ մանրակրկիտ տեղեկացնում է պետծառայողներին այն բուժծառայությունների մասին, որոնք ներառված են սոցփաթեթում։ «Մենք անում ենք ցանկում ներառված բոլոր ՝ այդ թվում բարդ վիրահատությունները՝ ստենտավորում, սրտի բաց վիրահատություններ, ինսուլտների կանխարգելման վիրահատություններ»,- ասել է նա։

Կանխարգելիչ զննման դեպքում (պարտադիր բաղադրիչ սոցփաթեթի ակտիվացման համար), երբ սոցփաթեթի շահառուն պետք է անցնի մի քանի հետազոտություն ու հանձնի անալիզներ, «Էրեբունի» ԲԿ-ի ապահովագրական ծառայությունը այդ ամենը կազմակերպում է մեկ օրվա ընթացքում ու պրոֆզննման անցման մասին տեղականքը նույնպես այդ օրն է տրամադրվում։ Բժշկական փաստաթղթերը ցանկության դեպքում ուղարկվում են նաեւ էլեկտրոնային ձեւով ՝ ժամանակի կրճատման ու առավելագույն հարմարության համար։

Լուսինե Սարդարյանը նշեց, որ բուժկենտրոնի բոլոր բժիշկները՝ առանց բացառությանանկախ իրենց կոչումներից ու դիրքիցտրամադրում են ծառայություններ սոցփաթեթի շահառուներին։

Մասնագետի գնահատականով , «Էրեբունի» ԲԿ-ում սոցփաթեթի շահառուների հոսքը միանշանակ աճել է 2017-ի հոկտեմբերից հետո, երբ նրանց սպասարկումը փոխանցել են աապահովագրական ընկերություններին։ Եթե նախկինում հիվանդանոցն ամսական սպասարկում էր 80-100 պետծառայողի, ապա հիմա՝ 300-400։ Ու դա կապակցված է նաեւ այն հանգամանքի հետ, որ կանխարգելիչ զննումն այլեւս պարտադիր չէ անցնել պոլիկլինիկայում, այլ՝ ցանկացած բուժհաստատությունում՝ ըստ սեփական հայեցողության։

Պատասխանելով այն հարցին՝ կարող է արդյոք ապահովագրական ընկերությունը մերժել սոցփաթեթի շահառուին ֆինանսավորման հարցում՝ Լուսինե Սարդարյանը նշեց, որ փոխհատուցվող ծառայությունների ցանկը հաստատված է ԱՆ-ի կողմից ու այդ ցանկի շրջանակում ապահովագրական ընկերությունը մերժել չի կարող ։ «Երբեմն լինում են վիճելի պահեր, ու դրանք քննարկվում են, այդ թվում ԱՆ-ի հետ, բայց մերժելու համար ապահովագրական ընկերությունը պետք է շատ ծանրակշիռ հիմքեր ունենա»,- ասել է նա։

«Ես չեմ հիշում նման դեպք, որ օրենքով տվյալ ծառայությունը նախատեսված լինի շահառուի համարու նա այն չստանա։ Մեր ծառայության իմաստը հենց այն է, որ պաշտպանի սոցփաթեթի շահառուների շահերը ու չթողնի նրանց ապահովագրական ընկերությունների քմահաճույքին, չնայած այդ ընկերությունները նույնպես շատ պատասխանատու են վերաբերում այս ծրագրին»,- ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել