• Latest news

Կնոջ օրգանիզմի 8 առանձնահատկություն

8 մարտի, 2018  20:13

Շատերն են լսել, որ կինն օժտված է ֆիզիկական ավելի թույլ ուժով, քան տղամարդը, սակայն դրա հետ մեկտեղ՝ կինն ավելի կենսունակ է եւ ավելի արդյունավետորեն է դիմադրում արտաքին բացասական գործոններին: Ավելին՝ կանանց կյանքի միջին տեւողությունը տղամարդլանցից մոտ 5 տարով ավելի  շատ է:

Կնոջ օրգանիզմը շատ այլ առանձնահատկություններ էլ ունի, որոնց մասին, սակայն, քչերը գիտեն:

  1. Կնոջ սիրտը սովորաբար ավելի արագ է խփում, քան տղամարդու սիրտը. Միջինը 8-10 խփոց ավելի։ Ուշագրավ է, որ կնոջ սիրտը 10-15 տոկոսով ավելի փոքր է, քան տղամարդու սիրտը։
  2. Կոշտուկային սիրտ-նյարդային հյուսվածքների միավորում, որը միացնում է ուղեղի աջ եւ ձախ կիսագնդերը, կանանց մոտ ավելի հաստ է, քան տղամարդկանց։ Համարվում է, որ հենց դրա շնորհիվ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, հաջողությամբ գլուխ են հանում միաժամանակ մի քանի խնդիրների կատարումից։
  3. Կանայք ունակ են գույներն ավելի լավ տարբերել, քան տղամարդիկ։ Համարվում է, որ դա կապված է կանանց մոտ երկու X-քրոմոսոմների առկայությամբ։ Իսկ X-քրոմոսոմի հազվագյուտ մոտւացիայի հետեւանքով որոշ կանայք տարբերում են 100 անգա ավելի շատ գույներ, քան սովորական մարդիկ։ Այդպիսի կանանցից է, օրինակ, նկարչուհի Կոնչետա Անտիկոն (Concetta Antico)։

Ուշագրավ է նաեւ, որ տղամարդկանց եւ կանանց տեսողությունը եւս տարբերվում է. Տղամարդկանց մոտ զարգացած է այսպես կոչված «թունելային» տեսողությունը, կանանց մոտ՝ ծայրամասայինը։ Ուստի տղամարդիկ ավելի լավ են տեսնում եւ մտապահում դետալները, իսկ կանայք ավելին են տեսնում շրջապատում։

  1. Կանացի օրգանիզմն ավելի դանդաղ է այրում ճարպերը, ուստի կանանց համար նիհարելն ավելի բարդ է, քան տղամարդկանց։ Ավելին, կնոջ համար ավելի բարդ է մկանային զանգված աճեցնել, քան տղամարդկանց։
  2. Համարվում է, որ կանայք ավելի ուժե իմունիտետ ունեն, ուստի կնոջ օրգանիզմն ավելի պատրաստված է հիվանդությունների դեմ պայքարին։ Լոնդոնի համալսարանի գիտնականները կարծում են, թե վարակները հաճախ «խնայում» են կանանց եւ ավելի քիչ վնասում։
  3. Կանանց մկաններում եւ հյուսվածքներում ավելի շատ կոլագեն եւ էլաստին կա, ուստի կանայք ավելի ճկուն են։ Կնոջ պարանոցը նույնպես ավելի շարժուն է։ Եթե ետեւից ձայնեք կնոջը, նա, ըստ ամենայնի, կթեքի պարանոցը, մինչդեռ տղամարդիկ նույն պայմաններում թեքվում են ամբողջ իրանով։
  4. Կանայք թարթում են երկու անգամ ավելի, քան տղամարդիկ։ Արտասվում ավելի հաճախ՝ տարեկան միջինը 30-60 անգամ, իսկ տղամարդիկ միայն 6-17 անգամ։
  5. Կանայք տղամարդկանցից ավելի վատ են կողմոնորոշվում տարածության մեջ, ուստի մեքենան կայանելը նրանց համար ավեի բարդ է, քան տղամարդկանց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է