• Latest news

Գրիպի համավարակը կարող է 200 օրում 33 մլն մարդու կյանք խլել

8 մարտի, 2018  17:55

Գրիպի համավարակը կարող է ընդամենը 200 օրում 33 մլն մարդու կյանք խլել, եւ նման համավարակի կասեցումն անհնարին է թվում, պնդում է գրիպի մասնագետ, պրոֆեսոր Ռոբերտ Դինգվալը:

Նրա խոսքով՝ գրիպի վիրուսի տարածումը կարող են դանդաղեցնել այնպիսի հասարակ միջոցները, ինչպիսին են ձեռքերը պարբերաբար լվանալը եւ փռշտալիս բերանը փակելու սովորությունը: Սակայն եթե անգամ շրջապատում բոլորը հետեւեն այս կանոններին, հազիվ թե հաջողվի վիրուսը կասեցնել:

Ոչ այնքան վաղուց Global Health Council-ի բժիշկ Ջոնաթան Քվիկը նույնպես նախազգուշացնում էր, որ գրիպի վիրուսը ցանկացած պահի կարող է վտանգավոր մուտացիաների ենթարկվել, ինչը կարող է բերել մարդկանց շրջանում սարսափելի համավարակների:

Ինչպես նշել է բժիշկ Դինգվալը, գրիպը չափազանց վարակիչ հիվանդություն է, եւ ոչ մի բան չկա, որը կկարողանար այս վիրուսի տարածումը կանգնեցնել:

«2009 թվականին օդանավակայաններում փորձել են սքրինինգ անցկացնել, սակայն դա չգործեց, քանի որ գրիպով մարդիկ վարակիչ են գրիպի առաջին ախտանիշների հայտնվելուց դեռեւս 4 օր առաջ,- ասել է մասնագետը: - Միակ բանը, որ կարող եք անել (չվարակվելու համար) այն է, որ հետեւեք ձեր հիգիենային, ձեռքերը լվանաք, իսկ կեղտոտ մակերեւույթներին հպվելուց հետո բերանին չդիպչեք: Սակայն, միեւնույն է, դուք կարող եք գրիպով վարակվել ձեր կողքին փռշտացող մարդուց»:

Բժիշկ Դինգվալը վստահ է, որ գրիպի համավարակ է բռնկվելու, որը ընդամենը 200 օրում տասնյակ միլիոնավոր մարդկանց կսպանի: Իսկ առաջիկա 2 տարում գրիպի հետեւանքով կարող է մահանալ ոչ պակաս 300 մլն մարդ, որը կարող է բերել գլոբալ տնտեսական կոլապսի:

Դինգվալը հիշեցրել է, որ 2009 թվականին խոզի գրիպի համավարակը «ծնվել» է հսկա արդյունաբերական ֆերմաներում եւ ամբողջ աշխարհում մոտ 575 400 մարդու սպանել: Մասնագետի պնդմամբ՝ բացառված չէ, որ գրիպի հաջորդ խոշոր համավարակը նույնպես կմեկնարկի գործարանային ֆերմաներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել