• Latest news

Սպիտակուցների 7 օգտակար աղբյուր դիաբետիկների համար

10 մարտի, 2018  12:18

Դիաբետի վերահսկողության գործում մեծ դերակատարում ունի հատկապես սննդակարգը. առանց ճիշտ սնվելու՝ դեղերը սովորաբար չեն կարող դիաբետով տառապող հիվանդների արյան մեջ գլյուկոզայի մակարդակն արդյունավետորեն վերահսկել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք հարուստ են սպիտակուցներով եւ օգտակար դիաբետիկների համար:

Ընդեղեններ

Ամեն օր 5 բաժակ ընդեղենային մթերքի օգտագործումը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը, օգնում կարգավորել քաշը, ինչպես նաեւ նվազեցնում է ճարպակալվելու հավանականությունը. սա հաստատվել է նաեւ 2016 թվականին հրապարակված հետազոտությամբ: Ընդեղենների այս բոլոր հատկությունները շատ կարեւոր են դիաբետը վերահսկելիս, ուստի խորհուրդ է տրվում այն պարտադիր ընդգրկել սննդակարգի մեջ:

Ձուկ եւ ծովամթերք

Կանոավորապես ձուկ օգտագործող մարդիկ ավելի հազվադեպ են բախվում դիաբետիկ ռետինոպատիային եւ դիաբետի դեպքում այլ բարդություններին:

Ընկուզեղեն եւ սերմեր

Ընկուզեղենը մեծ քանակությամբ  ճարպեր եւ կալորիաներ է պարունակում, սակայն քիչ չէ նաեւ սպիտակուցների պարունակությունը, եւ դրանք առողջության համար օգտակար են, այդ թվում՝ նաեւ դիաբետիկների: Ամենաօգտակարն են համարվում նուշը, հունական ընկույզը եւ արեւածաղկի սերմերը:

Հավի միս եւ հավի մսից արտադրանք

Հավի անյուղ միսը եւս օգնում է վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակը, այս մթերքը ցածր հիպոգլիկեմիկ ինդեքս ունի: Հետազոտությունը ցույց է տալիս, որ հավի միսը, սպիտակուցի այլ աղբյուրների համեմատությամբ, շատ օգտակար է դիաբետի վերահսկողության համար:

Ձու

Դեռեւս 2011 թվականին կատարված հետազոտությամբ պարզվել է, որ օրական 2 ձու օգտագործող 2-րդ տիպի դիաբետով տառապող հիվանդները «վատ» խոլեստերինի ցածր մակարդակ ունեն, ինչպես նաեւ ավելի լավ են վերահսկում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը եւ արյան ճնշումը:

Ցածր յուղայնությամբ կաթ

Կա սպիտակուցի եւս մի հրաշալի աղբյուր՝ կաթը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ 6 ամիս ցածր յուղայնությամբ կաթի օգտագործումը բարելավում է ինսուլինի նկատմամբ ռեզիստենտության ցուցանիշները՝ այդ ընթացքում ոչ մի կերպ չազդելով առողջ մարդկանց լիպիդների եւ մարմնի զանգվածի վրա:

Սոյա

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոյայի արտադրանքը եւ իզոֆլավոնները 2-րդ տիպի դիաբետով հիվանդների օրգանիզմի վրա պաշտպանական ազդեցություն է ապահովում: Սակայն ավելի լավ է զերծ մնալ սոյայի վերամշակված մթերքներից, ինչպիսին է սոյայի կաթը, որը շաքար է պարունակում: Սոյայի ցանկացած մթերք օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում բաղադրությունը կարդալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել