ՄՊՎ դեմ պատվաստանյութը կարող է Հայաստանում հարյուրավոր կյանքեր փրկել. ամերիկահայ վերարտադրողաբան

10 մարտի, 2018  13:49

Հայաստանում մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստման ներդրումը շատ լավ գաղափար է, կարծում է վերարտադրողական բժշկության մասնագետ Վիգեն Սեֆիլյանը (Քալիֆորնիա, ԱՄՆ): Նրա խոսքով՝ այսօր արգանդի վզիկի քաղցկեղը Հայաստանում տարածված է եւ ամեն տարի մեծ թվով կյանք է խլում: Այս քաղցկեղի զարգացմանը բերող վիրուսի դեմ պատվաստումը կօգնի փրկել հարյուրավոր եւ հազարավոր կանանց կյանքը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում վերարտադրողաբանը նշեց, որ ՄՊՎ դեմ պատվաստանյութը չի ազդում կնոջ ֆերտիլության վրա եւ չի կարող անպտղություն առաջացնել: Մասնագետի պարզաբանմամբ՝ ինքը պապիլոմայի վիրուսը գործնականում մարդու վերարտադրողական պոտենցիալի վրա ոչ մի ազդեցություն չի գործում, ուստի վիրուսի թուլացված մասնիկներ պարունակող պատվաստանյութը չի կարող անպտղության բերել:

Սեֆիլյանի խոսքով՝ Քալիֆորնիայում, որտեղ նա աշատում է, ՄՊՎ դեմ պատվաստումը կիրառվում է վաղուց եւ միանգամայն հաջողությամբ, եւ ինքը կարծում է, որ այս պատվաստանյութն անհրաժեշտ է ներդնել ամբողջ աշխարհում:

Մասնագետը հիշեցրեց, որ մարդու պապիլոմայի վիրուսը բերում է ոչ միան արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման, այլ նաեւ առնանդամի (թեկուզ եւ հազվադեպ): Սա նշանակում է, որ պատվաստումն ապագայում կարող է քաղցկեղից պաշտպանել ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումը արգանդի վզիկի քաղցկեղի կանխման նպատակով սկսվել է 2017 թվականի դեկտեմբերի 11-ից: 2004 թվականի հուլիսից հետո ծնված 13 տարեկան 16 հազար աղջիկների սկսել են պատվաստել գարդասիլ քառավալենտ պատվաստանյութով, որը պաշտպանում է 16, 18, 6 եւ 11 շտամներից:

Փետրվարի 21-ի տվյալներով 3,5 ամսում պատվաստվել է միայն 260 աղջիկ, ինչը շատերը ծրագրի ձախողում են համարում:

Հայաստանում այս պատվաստանյութի ներդրումը միանշանակ չի ընկալվել. դավադրությունների ամենատարբեր տեսությունների կողմնակիցների պնդումներից շատերն անհեթեթ են թվում, սակայն գարդասիլի պատվաստման դեմ են հանդես գալիս նաեւ բժիշկները, որոնք պնդում են, որ պատվաստանյութի արդյունավետությունը դեռեւս ապացուցված չէ, քանի որ շատ քիչ ժամանակ է անցել, եւ հայտնի են դրա մեծ թվով կողմնակի ազդեցությունների մասին:

Սակայն պատվաստման կողմնակիցները պնդում են, որ արդեն 10 տարի այս պատվաստանյութը Հայաստանում գրանցված է եւ կիրառվում է, եւ այն ստացած 2 հազար մարդկանցից ոչ մեկի մոտ ոչ մի լուրջ կողմնակի ազդեցություն չի գրանցվել: Ավելին՝ մի քանի բժիշկներ եւ ԱՆ աշխատակիցներ իրենց երեխաներին ցուցադրաբար պատվաստել են գարդասիլով:

Նշենք, որ Հայաստանում այս պահին դիսպանսեր հսկողության տակ է արգանդի վզիկի քաղցկեղով տառապող 2990 կին, եւ ամեն տարի գրանցվում է մոտ 250 նոր դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի