• Latest news

Հրաշք աղջիկը ծնվել է գլխի շուրջ ամբողջական պտղապարկով (ֆոտո)

10 մարտի, 2018  15:10

Սովորաբար ամնիոտիկ պարկը (կոչվում է նաեւ պտղապարկ) պատռվում է ծննդաբերության ժամանակ, սակայն երբ փոքրիկ Աննաբելը՝ 23-ամյա Ռեյչելի եւ 29-ամյա Նեյթի դուստրը, լույս աշխարհ եկավ, բժիշկները եւ ծնողները զարմանքով տեսան, որ նրա գլուխը ամբողջականությունը պահպանած պտղապարկի մեջ էր:

Կեսարյան հատման ժամանակ բժիշկները ստիպված էին պտղապարկի վրա կտրվածք կատարել եւ այն հեռացնել նորածնի գլխից: Երեխայի հայրը հասցրել է այդ հուզիչ պահը նկարահանել:

«Ամեն ինչ այնքան արագ կատարվեց,- հիշում է նա: - Ռեյչելը դա չէր կարող տեսնել, քանի որ նրա դեմքը վարագույրի հետեւում էր, եւ նա դեղերի ազդեցության տակ էր: Բայց ես հետեւում էի վիրահատությանը: Նրանք (բժիշկները) նրա փորից ինչ-որ պարկ հանեցին, եւ ինձ սկզբում թվաց, թե դա ինչ-որ օրգան է: Սա ինձ տարօրինակ թվաց, քանի որ 17 ամիս առաջ ես կեսարյան հատման հետեւել էի մեր որդու ծնվելու ժամանակ, եւ նման ոչ մի բան այդ ժամանակ չկար: Վիրաբույժին օգնող բուժքույրերն անհանգստացան, սկսեցին ցույց տալ այդ պարկը, ես ինձ կորցրել էի, չէի հասկանում, թե դա ինչ է: Անգամ վախեցա, հարցրեցի՝ արդյոք ամեն ինչ կարգին է: Իսկ բուժքույրն ասաց՝ արագ լուսանկարիր, այնպես որ՝ ես վեցրեցի խցիկը եւ մի քանի լուսանկար արեցի»:

Բժիշկների խոսքով՝ 80 հազար երեխայից միայն մեկն է ծնվում «շապիկով», այսինքն՝ չվնասված պտղաթաղանթի մեջ: Համարվում է, որ այդպիսի երեխան հաջողակ եւ երջանիկ կլինի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել