Գիտնականները վերանայում են քաղցկեղի առաջացման պատճառների մասին կարծիքը

13 մարտի, 2018  11:58

University of Dundee-ի (Շոտլանդիա) հետազոտողները վերանայում են քաղցկեղի առաջացման պատճառների մասին համընդհանուր ընդունված կարծիքը. նրանց վերջերս իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցկեղի առաջացման առաջատար պատճառ կարող է լինել ոչ թե գենետիկ մուտացիան, որի վրա ներկայումս բոլորը կենտրոնացած են, այլ իմունային համակարգի ծերացումը:

Տասնամյակներ շարունակ համարվում էր, որ քաղցկեղային ուռուցքների զարգացման հիմնական պատճառը մուտացիաներն են, որ առաջանում են կա՛մ գենետիկ նախատրամադրվածության հետեւանքով, կա՛մ որպես կենսակերպի եւ շրջակա միջավայրի գործոնների հետեւանք: Իսկ տարիքին զուգահեռ դիտարկվող քաղցկեղով հիվանդացության աճը շատերը պատճառաբանում էին կուտակված մուտացիաների քանակությամբ:

Նշված համալսարանի գիտնականների խումբը՝ Heriot-Watt University-ից, University of Edinburgh-ից եւ Institut Curie-ից (Ֆրանսիա) գործընկերների հետ ցույց է տվել, որ տարիքին զուգահետ իմունային համակարգի ֆունկցիաների նվազումը կարող է քաղցկեղով հիվանդացության աճի իրական պատճառը լինել:

Հետեւելով այն վարկածին, որ ծերացող իմունային համակարգը կարող է քաղցկեղով հիվանդացության մեծացման բերել ճիշտ այնպես, ինչպես տարիքին զուգահեռ մեծանում է այլ հիվանդություններին ենթակա լինելը, գիտնականները դիտարկել են 18-70 տարեկան քաղցկեղով հիվանդների 2 միլիոն դեպքերի տվյալները: Այնուհետեւ նրանք մաթեմատիկական հավասարում են մշակել իմունային համակարգի ֆունկցիայի նվազմամբ պայմանավորված քաղցկեղով հիվանդացության ենթադրյալ մեծացման համար ու այն տարիքային կտրվածքով համեմատել են քաղցկեղի 100 տարատեսակների դեպքում:

Պարզվել է, որ գիտնականների ստացած բանաձեւը քաղցկեղով հիվանդացության մասին տեղեկությունները շատ ավելի վաղ է մոդելավորել, քան բազմաթիվ մուտացիաների մասին վարկածը: Օրինակ՝ իմունային համակարգի ֆունկցիան սովորաբար կանանց մոտ ավելի դանդաղ է նվազում, քան տղամարդկանց մոտ, եւ ստացված բանաձեւը ավելի ճշգրիտ է համապատասխանում գենդերային տարբերություններին, որոնք չի կարող բացատրել «գենետիկ մուտացիաների տեսությունը»:

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ իմունային համակարգը, հատկապես, երբ նրա ֆունկցիաները նվազում են, քաղցկեղի զարգացման գործում կարող է ավելի մեծ դերակատարում ունենալ, քան նախկինում էր համարվում: Եթե այս վարկածը հետագա հետազոտություններով հաստատվի, դա կարող է օգնել քաղցկեղի կանխարգելման եւ բուժման նոր մոտեցումներ մշակելուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի