• Latest news

Դեղերը դեղատոմսերով բաց թողնելու օգուտներն ավելի շատ կլինեն, քան հնարավոր խնդիրները. ալերգոլոգ

13 մարտի, 2018  16:48

Հաճախ դժվարանում են նոր կարգին վարժվել՝ մարդկանց համար դժվար է ծանոթ համակարգից միանգամայն նոր ինչ-որ բանի անցնել: Սակայն հաճախ նման փոփոխություններն անհրաժեշտ են. բժշկի դեղատոմսով դեղերի բացթողման օգուտներն ավելի շատ կլինեն, քան հնարավոր խնդիրները, պնդում է ԱՆ գլխավոր մանկական ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում շատերը ինքնաբուժությամբ են զբաղվում, իսկ ինչպես իրենց, այնպես էլ իրենց երեխաների համար դեղերի ընտրության հարցով խորհրդակցում են դեղատների աշխատողների հետ, որոնք բժշկական կրթություն չունեն: Մարդիկ ինքնաբուժությամբ հաճախ վնաս են հասցնում իրենց եւ իրենց երեխաներին, այս պատճառով ավելի ճիշտ է, եթե բուժումը բժիշկն է ընտրում, հատկապես եթե խոսքը հակաբիոտիկների մասին է:

Աստղիկ Բաղդասարյանը հիշեցրեց, որ այսօր ամբողջ աշխարհում անչափ արդիական է հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտության խնդիրը. այս դեղամիջոցների սխալ կիրառման հետեւանքով ավելի ու ավելի մեծ թվով բակտերիաներ են դրանց նկատմամբ ոչ զգայուն դառնում: Փորձագետների կանխատեսումներով՝ եթե շարունակեն հակաբիոտիկները սխալ կիրառել (օրինակ՝ ընդունեն առանց ծանրակշիռ պատճառի, մինչեւ վերջ ամբողջ կուրսը չընդունեն եւ այլն), շատ արագ մենք այս դեղամիջոցներից ուղղակի կզրկվենք. եթե դրանք դադարեն բակտերիաներին սպանել, բակտերիաները կսկսեն մարդկանց սպանել, ինչպես եղել է մինչեւ հակաբիոտիկների հայտնագործությունը:

Ինչպես նշեց մասնագետը, դեղերի բացթողման նոր կարգն իրականում ուղղված է ազգի առողջության պահպանմանը, ինչպես նաեւ ապագա սերունդների համար այսօր ունեցած դեղերի պահպանմանը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի աշնանը ընդունված կառավարության որոշմամբ՝ Հայաստանում 2018-ի մարտի 1-ից գործում է դեղերի դեղատոմսերով բացթողման նոր կարգը: Մարտի 6-ից սկսել են դեղատոմսերով վաճառել հակաբիոտիկները, կոդեին եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղամիջոցները:

Դեղատներից միայն դեղատոմսերով դեղերի վաճառքի նոր կարգի ուժի մեջ մտնելուց հետո համացանցում մեծ թվով բողոքներ են հրապարակվում շատ դեղերի անհասանելիության հետ կապված. եթե մարդը հիվանդացել է գիշերը կամ հանգստյան օրերին, նա չի կարող պոլիկլինիկա գնալ: Շտապ օգնության բժիշկների մոտ էլ հակաբիոտիկներ չկան, եւ նրանք իրավունք չունեն դեղատոմս գրելու: Նման վիճակում հայտնված հիվանդը միայն մեկ ելք ունի՝ դիմել հիվանդանոցի հերթապահ բժշկին, որի խորհրդատվությունը, ի տարբերություն պոլիկլինիկայի բժշկի խորհրդատվության, վճարովի է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է