• Latest news

Բժիշկները որոշել են շրթունքների իդեալական ձեւը (ֆոտո)

13 մարտի, 2018  23:21

Գիտնականները հարցում են անցկացրել աշխարհի 35 տարբեր երկրներից 1000 մարդու շրջանում, որի ընթացքում պարզել են, որ առավել գայթակղիչ են համարվում համաչափ ուռուցիկ շրթունքները, հայտնում է Independent-ը:

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են Journal of Cranio-Maxillofacial Surgery գիտական ամսագրում, հարցվածների 60 տոկոսը վերին եւ ստորին շրթունքների միջեւ 1:1 հարաբերակցությունը համարել են առավել գրավիչ ձեւ: Այլ խոսքով՝ ամենասեքսուալ է ճանաչվել այն ձեւը, որի դեպքում վերին եւ ստորին շրթունքները չափով միատեսակ են:

Հետազոտության հեղինակ, բժիշկ Փոլ Հայդեքրյուգերը նշում է, որ շրթունքների այսպիսի ձեւ ունի հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը: Նա ընդունել է, որ իրենց հետազոտության արդյունքների համաձայն՝ Յոհանսոնի շրթունքները համարվում են շրթունքների ամենասեքսուալ ձեւի կատարյալ օրինակ:

Երկրորդ հորիզոնականում է մի փոքր ուռուցիկ ստորին շրթունքի ձեւը, ինչպիսին աստղ եւ բիզնեսվումեն Քայլի Ջենների մոտ է, ում հաջողվել է իր շրթներկերի հավաքածուի շնորհիվ մի ամբողջ կայսրություն ստեղծել:

Ի դեպ, մեկ այլ հետազոտության համաձայն, որն ավելի վաղ անցկացրել է բրիտանացի պլաստիկ վիրաբույժ Ջուլիան Դե Սիլվան, ամենասեքսուալ շրթունքներն ունի ամենեւին էլ ոչ Ջենները եւ նույնիսկ ոչ Յոհանսոնը, այլ քանթրի երգչուհի Թեյլոր Սվիֆթը:

Նրա շրթունքները համաչափ են, նաեւ վերեւի շրթունքի միջնամասում վառ արտահայտված փոսիկ կա՝ այսպես կոչված Կուպիդոնի աղեղ: Դե Սիլվայի կարծիքով՝ շրթունքների հենց այս առանձնահատկությունն է տղամարդկանց առավել գրավիչ թվում:

«Թեյլորի շրթունքները հիասքանչ են: Նա բերանի հրաշալի ձեւ ունի եւ ընդգծված «Կուպիդոնի աղեղ»՝ շրթունքների ձեւի յուրահատկություն, որով երազում են օժտված լինել իմ բոլոր հաճախորդները: Ռիհաննայի շրթունքները եւս մեծ հանրաճանաչություն են վայելում եւ նրա մոտ նույնպես, ինչպես Թեյլորի մոտ, «Կուպիդոնի աղեղը» ընդգծված է»,- նշում է մասնագետը:

Դե Սիլվայի խոսքով՝ շրթունքները սկսում են բնականորեն փոքրանալ 28 տարեկանից սկսած: Սա կապված է կոլագենի եւ գիալուրաթթվի արտադրման դանդաղմամբ: Նա նշել է, որ հենց այս տարիքում են կանայք սկսում մտածել շրթունքների ձեւի շտկման եւ դրանք մեծացնելու մասին:

Ջուլիան Դե Սիլվան մարտին որոշել է, որ Մեգան Մարքլը թագավորական ընտանիքում ամենագրավիչ կինն է: Նա 36-ամյա Մարքլի, Քեմբրիջի դքսուհու, Զառա Ֆիլիփսի, արքայադուստր Բեաթրիսի եւ արքայադուստր Եվգենյայի դեմքի կառուցվածքը վերլուծել է «ոսկե հատման» սկզբունքներով: Արքայազն Հարրիի հարսնացուի համամասնությունները ստացել են 87,4 տոկոս: Երկրորդ տեղը զբաղեցրել է Քեյթ Միդլթոնը՝ ստանալով 86,8 տոկոս: Երրորդ տեղում է Զառա Ֆիլիփսը՝ 81,6 տոկոս:

   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել