Ստոմատոլոգները մյուսներից ավելի հաճախ են տառապում հազվագյուտ հիվանդությամբ

13 մարտի, 2018  19:21

ԱՄՆ Հիվանդացության եւ կանխարգելման կենտրոնի (CDC) փորձագետները հրապարակել են իրենց դիտարկումների արդյունքները. նրանք պարզել են, որ առայժմ անհայտ պատճառներով ստոմատոլոգների շրջանում ավելի հաճախ է զարգանում իդիոպաթիկ թոքային ֆիբրոզը, քան այլ մասնագիտությունների մարդկանց շրջանում:

Սա հազվագյուտ հիվանդություն է, որի դեպքում թոքի հյուսվածքը կարծրանում է՝ ծածկվելով ֆիբրոզային սպիներով: Հիվանդությունը բերում է թոքերի նորմալ աշխատանքի խանգարման՝ արյանը մատակարարվող թթվածնի քանակությունը պակասում է: Իդիոպաթիկ թոքային ֆիբրոզով հիվանդների հնգամյա վերապրելիությունը 30 տոկոսից չի անցնում: Այս հիվանդությունը ավելի հաճախ ախտորոշվում է տղամարդկանց, քան կանանց շրջանում. իդիոպաթիկ թոքային ֆիբրոզով հիվանդների 75 տոկոսը 50-ն անց արական սեռի մարդիկ են:

Ամերիկացի գիտնականների իրականացրած հետազոտության ընթացքում հետազոտվել են 900 հիվանդների տվյալները, որոնց հետեւել են ավելի քան 20 տարի: Այս ընթացքում իդիոպաթիկ թոքային ֆիբրոզ է զարգացել 9 տղամարդու մոտ, որոնցից 8-ը ստոմատոլոգ էր, իսկ մեկը ատամնատեխնիկ էր աշխատել:

Փորձագետների պարզաբանմամբ՝ վաղ հիվանդանալը զուգորդում էին որոշ մասնագիտությունների հետ (ռիսկի խմբի մեջ էին մտնում, օրինակ, հանքագործները), սակայն ստոմատոլոգներն այս ցանկում չկային: Հիմա այս մասնագետները եւս կմտնեն մասնագիտությունների ցանկի մեջ, որոնք ուղեկցվում են իդիոպաթիկ թոքային ֆիբրոզի զարգացման մեծ վտանգով, քանի որ այս բժիշկները հաճախ են շնչում վտանգավոր նյութեր եւ օդում շրջանառվող մասնիկներ, որոնք առաջանում են շաղափման հետեւանքով:

Հետազոտության արդյունքներին ծանոթացած որոշ մասնագետներ նշում են, որ բոլոր հիվանդացածները եղել են բավականին հասուն տարիքի մարդիկ, իսկ դա նշանակում է, որ նրանք աշխատել են այն տարիներին, երբ բժիշկների անվտանգությանը բավարար ուշադրություն չէր դարձվում: Բացառված չէ, որ նրանք աշխատել են առանց դիմակների, իսկ կաբինետներում օդափոխության համակարգը կատարյալ չէր: Նրանք ընդգծում են, որ ժամանակակից ստոմատոլոգներն ավելի անվտանգ պայմաններում են աշխատում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի