• Latest news

Պարզվում է՝ մարմնի ջերմաստիճանը եւ ճարպակալումը կապված են

14 մարտի, 2018  11:51

Հնարավոր է՝ մարմնի ջերմաստիճանը եւ ցրտի նկատմամբ նրա ռեակցիան կառավարող գեների աշխատանքի խանգարումներն են ճարպակալման զարգացման գլխավոր պատճառներից մեկը, Journal of Neuroscienc-ում հրապարակված հոդվածում պնդում են  իսպանացի գիտնականները:

«Չնայած մկների եւ մարդու մարմինների ջերմաստիճանը տարբերվում է, ցրտի տարբերակման եւ դրան արձագանքելու համար պատասխանատու գեներն ու ռեցեպտորները գրեթե միանման են կառուցված թե՛ մարդկանց, թե՛ կրծողների մոտ: Այս պատճառով կարելի է ասել, որ TRPM8 գենի կառուցվածքում փոփոխությունները կարող են ճարպակալման զարգացման մեջ շատ լուրջ դերակատարում ունենալ, որի մասին մենք նախկինում չենք կասկածել»,- գրում են Սանտյագո-դե-Կոմպոստելի համալսարանից (Իսպանիա) Ալֆոնսո Ռեյմունդեզը եւ նրա գործընկերները:

Վերջին տարիներին գիտնականները հաճախ են խոսում ճարպակալման եւ քրոնիկական բորբոքային պրոցեսների միջեւ կապի մասին: Ավելորդ կիլոգրամների հայտնվելը բերում է բորբոքային օջախների զարգացման, ինչն իր հերթին հանգեցնում է էլ ավելի գիրանալուն:

Ռեյմունդեզը եւ նրա գործընկերները ճարպակալման եւ մարմնի ջերմաստիճանի միջեւ եւս մեկ կապ են հայտնաբերել: Այս նպատակով նրանք հետեւել են այն մկների վարքագծին, որոնց TRPM8 գենը վնասված էր, որը պատասխանատու է ցրտի նկատմամբ արձագանքման համար:

Գիտնականներին հետաքրքրել է՝ արդյոք կրծողների վարքը կփոխվի՞ ԴՆԹ-ի այս հատվածը հեռացնելու դեպքում: Նրանք ենթադրում էին, որ ցածր եւ բարձր ջերմաստիճանների զգացողությունը կորցրած մկները ցրտի դեպքում ավելի շատ էներգիա կծախսեն եւ շոգին կգերտաքանան:

Իրականում TRPM8-ն հեռացնելը գործնականում ոչ մի կերպ չի ազդել մարմնի ջերմաստիճանը պահպանելու մկների ունակության վրա՝ այն նորմայից տարբերվել է միջինը ընդամենը 0,7 աստիճանով, որը կրծողներին ոչ մի բանով չէր սպառնում:

Մյուս կողմից՝ գենի վնասումը տարօրինակ կերպով անդրադարձել է մկների ախորժակի վրա, եւ թե նրանց մարմինները ճարպի պաշարներն ինչպես են օգտագործել ջերմաստիճանի նվազման դեպքում: Ցրտերը սկսվելիս կրծողների մոտ արտասովոր անքնություն է առաջացել, որը նրանք փորձել են հաղթահարել շարունակաբար ուտելով, ինչը հանգեցրել է քաշի արագ ավելացման եւ ճարպակալման զարգացման:

Ինչպես պարզվել է, մկների օրգանիզմը տաքանալու համար օգտագործել է ոչ թե ճարպի պաշարները, այլ փաստացի միայն այն սննդարար նյութերը, որոնք արյան մեջ են ընկել կերամանին հերթական անգամ մոտենալուց հետո:

Հետաքրքիրն այն է, որ նման ճարպակալումը միանգամից չի զարգացել, այլ միայն կրծողների կյանքի գրեթե 24-րդ շաբաթում (մարդու մոտ սա համապատասխանում է դեռահաս տարիքին): Հետազոտողները կարծում են, որ հիվանդությունը նույն կերպ կարող է զարգանալ նաեւ TRPM8-ի նման մուտացիաներ ունեցող մարդկանց մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել