• Latest news

Գիտնականները հայտնել են օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միակ միջոցի մասին

14 մարտի, 2018  13:18

Ծերունական ուժասպառության կանխարգելման միակ արդյունավետը միջոցը դիմացկունությունը մեծացնող վարժություններն են: Այս մասին հայտնում է Օնտարիո (Կանադա) նահանգի Գուելֆսի համալսարանից ֆիզիոլոգ Գրեհեմ Հոլոուեյը:

Հետազոտողները մկանների ծերացման մեխանիզմը պարզել են՝ վերլուծելով 20 եւ 70 տարեկան տղամարդկանց մոտ բջջային մետաբոլիզմը: Պարզվել է, որ ծերացման աստիճանից կախված բջիջներում 10 անգամ նվազում է զգայունությունը ադենոզինդիֆոսֆատի (ԱԴՖ) նկատմամբ՝ մոլեկուլ, որից շնչելու ընթացքում ադենոզինտրիֆոսֆատ (ԱՏՖ) է առաջանում:

Երբ ԱԴՖ-ն ավելացրել են բջջային հյուսվածքի կուլտուրաներին, որոնք տարեց փորձարկվողներից վերցվել են բիոպսիայի ընթացքում, նկատվել է թթվածնի ակտիվ ձեւերի (ԹԱՁ) խտացման աճ, որոնք ներառում են բջիջները վնասող ռադիկալներ:

Գիտնականների խոսքով՝ հենց ԹԱՁ-ն էր տարիքային ատրոֆիայի պատճառը: Ըստ որում՝ ինտենսիվ ֆիզիկական մարզումները, օրինակ՝ ոտքերով սեղմումը եւ մարմնի վերին հատվածի ծանրաբեռնվածությունները, բջիջներում ակտիվ թվածնի պարունակությունը չեն նվազեցրել նաեւ 12 շաբաթ հետո:

Հոլոուեյի խոսքով՝ հետազոտության արդյունքները չեն նշանակում, որ ֆիզիկական ակտիվությունն ընդհանրապես անօգուտ է սարկոպենիայի դեմ պայքարելու համար: Հետազոտողները խորհուրդ են տալիս ժամանակ տրամադրել աերոբիկային, այդ թվում՝ հեծանիվ վարել եւ լողով զբաղվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել