• Latest news

Գիտնականները հայտնաբերել են Կլեբսիելլա բակտերիաների դեմ պայքարելու միջոց

16 մարտի, 2018  23:49

Կլեբսիելլան պնեւմոնիա առաջացնող բակտերիաներից մեկն է։ Այդ բակտերիան նաեւ կապակցված է միզասեռական համակարգի հիվանդությունների ու ներհիվանդանոցային ինֆեկցիաների հետ։ Այն հաճախ հակաբիոտիկների հանդեպ կայունություն է ունենում, սակայն ամերիկացի գիտնականները հայտնաբերել են այդ վտանգավոր հարուցիչը հաղթահարելու միջոց։

Կլեբսիելա պնեւմոնիայի որոշ շտամմեր չեն վախենում կարբապենեմների դասի հակաբիոտիկներից՝ դեղամիջոցներ, որոնք կիրառվում են այն դեպքում, երբ սովորական հակաբիոտիկներն արդյունավետ չեն։ Հիվանդության այդ տեսակով հիվանդներին անհրաժեշտ են թերապիայի նոր տարբերակներ։ National Institute of Allergy and Infectious Diseases' Rocky Mountain Laboratories եւ New Jersey Medical School-Rutgers University հաստատությունների մասնագետները պարզել են, որ բակտերիան շրջապատող պատիճը թույլ չի տալիս նեյտրոֆիլներին (իմունային համակարգի պաշտպանական բջիջներին) ոչնչացնել պաթոգենը, քանի դեռ պատիճը տեղում է։

mBio ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում հետազոտողները հեռացրել են պատիճն ու այն օգտագործել հակամարմիններ ստեղծելու համար։ Հայտնաբերված հակամարմիններից մեկը արդյունավետորեն օգնել է իմունիտետի բջիջներին կլանել բակտերիաները։

Կլեբսիելլա պնեւմոնիա բակտերիաների առաջացրած ինֆեկցիաները շատ դժվար են բուժվում, ու գիտնականները հույս ունեն, որ նոր միջոցը բարդ դեպքերում հաջողությամբ կփոխարինի հակաբիոտիկները ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է