• Latest news

Երիկամների հետ կապված խնդիրների 10 նշաններ

16 մարտի, 2018  21:09

Հոգնածության մշտական զգացողությունը կարող է երիկամային անբավարարության նշան լինել։ Այդ խնդիրն ունի նաեւ մի շարք այլ ախտանշաններ, որոնց մասին քչերը գիտեն։

Հոգնածություն

Երիկամները արտադրում են էրիտրոպոէտրին հորմոնը, որն ազդարարում է այն մասին, որ պետք է արտադրել կարմիր արյան բջիջներ, որոնք մատակարարում են թթվածին։ Հորմոնի մակարդակի կրճատումը նշանակում է թթվածնի խտության անկում մկաններում, ուղեղում, ինչը վերածվում է սակավարյունության։ Հետեւանքը հոգնածությունն է։

Մրսելու զգացողություն  

Սակավարյունության պատճառով մարդը կարող է գանգատվել անընդհատ մրսելուց,  չնայած մյուսները այդ նույն պայմաններում չեն մրսում։

Շնչարգելություն

Այդ նույն պատճառով ու օրգանիզմում հեղուկի արտադրության մակարդակի բարձրացման հետեւանքով հնարավոր է նաեւ շնչարգելություն՝ նույնիսկ փոքր ֆիզիկական ծանրաբեռնվածությունների ժամանակ։

Թուլություն, գլխապտույտ

Երիկամների հետ կապված տագնապալի ախտանշաններից են թուլությունն ու գլխապտույտը։ Այդ ախտանշանները կարող են վկայել սակավարյունության առկայության մասին։

Հիշողության կորուստ

Հիշողության ու ուշադրության նվազումը նույնպես երիկամների հետ կապված խնդիրների ու սակավարյունության ախտանշաններ են։ Քանի որ այդ խնդիրների պատճառով տուժում է արյան շրջանառությունը, ուղեղը չի ստանում բավարար քանակության թթվածին, ինչն էլ հանգեցնում է հիշողության հետ կապված խնդիրների։

Քոր

Քորը նույնպես կարող է լինել արյան միջից թույները նորմալ զտելու՝ երիկամների անկարողության հետեւանքը։

Մետաղի համ

Արյան մեջ կենսագործունեության թափոնների կուտակման ֆոնին (ուրեմիա) երբեմն սնունդը կարող է մետաղի համ ստանալ, դրա հետեւանքով առաջանում է սրտխառնոց ու փսխում։ Դա հանգեցնում է ախորժակի նվազման ու քաշի կորստի։ 

Այտուցներ

Ձեռքերի, ոտքերի այտուցվածությունը, այտուցված դեմքը, մեզի ծավալի ավելացումը կամ կրճատումը ՝ այս ախտանշանները խոսում են բժշկի դիմելու անհրաժեշտության մասին։ Նման այտուցները որպես կանոն հայյտնվում են օրգանիզմից ջրի դուրս չգալու հետեւանքով։

Միզարձակման սովորությունների փոփոխությունը

Միզարձակման սովորական գրաֆիկի փոփոխությունը (օրինակ գիշերը ավելի հաճախ արթնանալը) նույնպես որոշ դեպքերում կարող է վկայել երիկամների հետ կապված խնդիրների մասին։

Մեզի հետ կապված այլ խնդիրներ

Մասնագետների խոսքով՝ երբեմն երիկամների ախտահարման ժամանակ մեզը գունատ է դառնում, ու միզարձակման ժամանակ մարդը զգում է բարձր ճնշում, ինչը դժվարացնում է միզարձակումը։ Մեզը լինում է նաեւ մուգ գույնի, երբեմն էլ՝ արյունով։ Մեզի մեջ փրփուրը վկայում է սպիտակուցի բարձր մակարդակի մասին, ինչը միանշանակ անոմալիա է ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ