• Latest news

Երիտասարդ տարիքում հայտնաբերված դիաբետը բարձրացնում է վաղաժամ մահվան հավանականությունը․ հետազոտություն

17 մարտի, 2018  13:08

Մարդիկ, որոնք 2-րդ տիպի դիաբետով են հիվանդացել մինչեւ 40 տարեկանը, 2․5 անգամ ավելի հազվադեպ են ողջ մնացել մինչեւ 75 տարեկան, քան նրանք, ում մոտ 2-րդ տիպի դիաբետը 60 տարեկանից հետո է հայտնաբերվել։ Նման եզրակացության են հանգել  Glasgow, Leicester եւ Edinburgh համալսարանների գիտնականները (Մեծ Բրիտանիա). Իրենց արդյունքների մասին նրանք պատմել են Լոնդոնում Diabetes UK համաժողովի ժամանակ ։

2-րդ տիպի դիաբետը տարածված մետաբոլիկ հիվանդություն է, որի ժամանակ օրգանիզմի բջիջները դադարում են արձագանքել ինսուլինին։ Ամբողջ աշխարհում մոտ 380 մլն մարդ է տառապում 2-րդ տիպի դիաբետով։ Այդ հիվանդությունը կարող է հանգեցնել վերջույթների անդամահատմանը, կուրության ու սրտային անբավարարության։

Մասնագետները վերլուծել են 2-րդ տիպի դիաբետով միլիոնավոր հիվանդների տվյալներ։ Նրանք նաեւ հայտնաբերել են, որ 2-րդ տիպի դիաբետով տառապող երիտասարդները հիմնականում ծագումով Հարավային Ասիայից են ու ունեն մարմնի զանգվածի բարձր գործակից։

Ավելի վաղ գիտնականները հայտնաբերել էին փոխադարձ կապ ազդրերի լայնության ու 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականության միջեւ։ Մասնագետները վերլուծել են հնդկական հիվանդանոցի 1055 հիվանդների տվյալները։ Պարզվել է, որ կոնքերի ծավալի հարաբերակցությունը գոտկատեղի ծավալին կարեւոր ախտորոշիչ նշանակություն ունի։ Եվ այսպես, լայն ազդրերով ու որովայնի մասում ճարպի փոքր քանակությամբ մարդիկ ավելի հազվադեպ էին հիվանդանում դիաբետով, քան այն մարդիկ, որոնց ազդրերի ու գոտկատեղի ծավալի հարաբերակցությունը ուրիշ է։ Այս հետազոտության հիման վրա մշակված թեստը զգալիորեն կհեշտացնի ու կէժանացնի 2-րդ տիպի դիաբետի ախտորոշումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել