• Latest news

Լեւոն Ալթունյանն Արցախում քննարկում է ծրագրերի տեղայնացման հարցը

17 մարտի, 2018  11:57

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում։ Դեռ անցած տարեվերջին  նախարարի գլխավորած պատվիրակության այցի ընթացքում Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները ներկայացվել են Արցախի առողջապահության կազմակերպիչներին եւ մասնագետներին` դրանք  այնտեղ տեղայնացնելու նպատակով։

Լեւոն Ալթունյանի  հերթական այցի շրջանակում կքննարկվեն այդ առթիվ կնքված Համաձայնագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ընթացքը։ Նախարարին ուղեկցում է ՀՀ ԱՆ  կլինիկական ուղեցույցների եւ գործելակարգերի ներդրման հանձնաժողովի նախագահ Հարություն Մանգոյանը, ով արցախցիներին կօժանդակի կարեւոր այս ծրագրի ներդրմանը։

Նախարար Ալթունյանն այսօր Ստեփանակերտում հանդիպումներ կունենա Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանի, ստացիոնար եւ առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների հետ։ Կքննարկվի ծրագրերի տեղայնացման ընթացքը, միաժամանակ Լեւոն Ալթունյանը կներկայացնի առողջության պահպանման առաջնային օղակի բարելավման տեսլականը, այդ օղակի բժիշկների աշխատանքի գնահատման ցուցանիշների արդյունքներով բոնուսների տրամադրման եւ դրանց հիման վրա աշխատավարձների բարձրացման մեխանիզմը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է