Շատերը կարծում են, որ բրուքսիզմը, որն արտահայտվում է կրճտոցով, ատամների թխթխկոցով, քնի մեջ ճպչպացնելով, կապված է հելմինտոզի՝ մակաբույծ որդերի ախտահարման հետ:
Իրականում բրուքսիզմի եւ որդերի հետ ոչ մի ընդհանուր բան չկա, պնդում է քնաբան եւ նյարդաբան Սամսոն Խաչատրյանը:
Բրուքսիզմի առաջացման հիմքում կարող է լինել տարբեր պատճառների մի ամբողջ կոմպլեքս, իսկ բրուքսիզմը համարվում է քնի խախտման առանձին տեսակ:
Ըստ մասնագետների՝ բրուքսիզմը կարող է ունենալ ինչպես հոգեբանական պատճառներ (օրինակ սթրեսներ, գերլարվածություն), այնպես էլ նյարդաբանական (կենտրոնական եւ ծայրամասային համակարգերի գործուենության խախտումներ, որոնք հանգեցնում են նյադաբանական եւ շարժողական խանգարուների):
Բրուքսիզմի առաջացման պատճառ կարող են լինել նաեւ ատամնաբուժական խնդիրները. կարծիք կա, որ բրուքսիզմը որոշ դեպքերում կարող է լինել դիմածնոտային համակարգի գործունեության եւ կառուցվածքի շեղումների հետեւանք՝ատամների շեղումներ, սխալ ատամնանստվածք, ինչպես նաեւ ատամների անորակ բուժում, սխալ ընտրված բրեկետներ կամ պրոթեզներ եւ այլն:
Կան նաեւ մի ամբողջ շարք խնդիրներ, որոնք կարող են բրուքսիզմի հանգեցնել, սակայն դրանք կարող է պարզել միայն մասնագետը: Բրուքսիզմով տառապող հիվանդներին խորհուրդ է տրվում դիմել նյադաբաններին, ատամնաբույժներին եւ դիմածնոտային վիրաբույժներին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր