• Latest news

Ավելորդ քաշը կարող է օգտակա՞ր լինել

19 մարտի, 2018  14:37

Քաշի ավելացման դեպքում ակտիվանում է նեյրոպիլին 1 բորբոքային սպիտակուցը, որը պատասխանատու է օրգանիզմից ավելորդ ճարպի հեռացման համար, պարզել են Մոնրեալի համալսարանի կանադացի գիտնականները։ Դա նպաստում է մետաբոլիզմի տեսակետից, այսպես կոչված, առողջ ճարպակալմանը, երբ սիրտ-անոթային համակարգի համար բարդացումներ չկան։ Այս մասին հայտնում է MedicalXpress-ը։

Մարդու օրգանիզմում ճարպը պահվում է տրիգլիցերիդների ու խոլեստիրինի եթերների տեսքով հատուկ հյուսվածքում, որը բաղկացած է ադիպոցիտների բջիջներից։ Կախված գործածված կալորիաների քանակից՝ ադիպոցիտները կամ այրում են ճարպը որպես լրացուցիչ էներգիայի աղբյուր, կամ կուտակում են այն։ Տրիգլիցերիդների ու խոլեստիրինի ավելորդ քանակության դեպքում ակտիվանում են բորբոքային գործոնները, որոնք հանգեցնում են անոթների պատերի վնասվածքին ու սիրտ-անոթային համակարգի ֆունկցիաների խանգարմանը։

Ցույց է տրվել, որ ճարպային հյուսվածքում նաեւ կուտակվում են սպեցիֆիկ իմունային բջիջներ՝ նեյրոպիլին-1 դրական մակրոֆագեր, որոնք նպաստում են ավելորդ ճարպի հեռացմանն ու օրգանիզմում դրա վերաբաշխմանը՝ բացասական էֆեկտների կանխման համար։ Մկների վրա փորձերի արդյունքները ցույց են տվել, որ ոսկրածուծի փոխպատվաստման միջոցով մակրոֆագերի ներդրումը կրծողների օրգանիզմ օգնում է վերականգնել արյան մեջ շաքարի մակարդակի հանդեպ հսկողությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է