• Latest news

Գիտնականները տարբերություններ են հայտնաբերել քնի ապնոէով հիվանդների ուղեղում

19 մարտի, 2018  22:36

Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (ՔՕԱՀ) փոխում է ուղեղը։ Ավելին, այն տարբեր կերպ է ազդում տղամարդկանց ու կանանց ուղեղի վրա, ցույց է տվել հետազոտությունը, որն իրականացրել են Կալիֆորնիական համալսարանի գիտնականները։

Հետազոտողները գնահատել են տարբեր աստիճանի ծանրության ՔՕԱՀ-ով հիվանդ ու բուժում չանցած 12 կանանց ու 36 տղամարդու գլխուղեղի կեղեւի հաստությունը։ Հետո այդ տվյալները համեմատել են ՔՕԱՀ չունեցող 40 տղամարդկանց ու 22 կանանց տվյալների ու հիվանդների վիճակի մասին տեղեկատվության հետ։ Գիտնականները հայտնաբերել են մի շարք կապեր քնի ապնոէի ախտանշանների ու գլխուղեղի կեղեւի բարակման միջեւ։ Նաեւ նրանք գտել են տարբերություններ տղամարդկանց ու կանանց միջեւ։

Մասնավորապես, ՔՕԱՀ-ով հիվանդ կանանց ճակատային մասի վերեւի հատվածում ավելի շատ բարակած հատվածներ են եղել, քան ՔՕԱՀ-ով հիվանդ տղամարդկանց ու հսկիչ խմբի մարդկանց մոտ։ Դա բացատրում է, թե ինչու են ՔՕԱՀ-ով հիվանդ կանայք հաճախ ունենում մտավոր խանգարումներ։

Մասնագետները նշում են, որ կեղեւի ընդհանուր բարակումը կարող է հանգեցնել նյարդային վեգետատիվ համակարգի կարգավորման խանգարմանն ու շնչառական խնդիրների, որոնք բնորոշ են քնի ապնոէին։ ՔՕԱՀ-ի ու կեղեւի հաստացման հետ կապ չի հայտնաբերվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել