• Latest news

Տապակած միսը մեծացնո՞ւմ է 2-րդ տիպի դիաբետի զարգացման վտանգը

19 մարտի, 2018  15:49

Մսի պատրաստման որոշ եղանակներ ավելի վտանգավոր են մյուսներից ոչ միայն այն պատճառով, որ մեծացնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը, այլ նաեւ այն պատճառով, որ կարող են կապված լինել 2-րդ տիպի դիաբետի հետ: Այսպես՝ բաց կրակի վրա կամ «բարձրջերմաստիճանային» այլ մեթոդներով (գրիլ կամ բաց տապակի մեջ) մսի եւ թռչնի պատրաստումը մեծացնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը: Այս մասին նշված է Diabetes Care ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտության հեղինակ Harvard T.H. Chan School of Public Health-ի գիտնականները հետազոտել են մսի պատրաստման բարձրջերմաաստիճանային եղանակների եւ 2-րդ տիպի դիաբետի միջեւ փոխկապվածությունը: Հետազոտության մեջ ներառվել են  Nurses' Health Study-ի հետազոտության 52 752 կանանց տվյալները, Nurses' Health Study II-ի հետազոտության 60 809 կանանց, ինչպես նաեւ Health Professionals Follow-Up Study-ի հետազոտության 24 679 տղամարդկանց տվյալները:

Գրանցվել է 2-րդ տիպի դիաբետի զարգացման 7 895 դեպք: Մի քանի մեծությունների շտկումից հետո, ինչպիսին է մարմնի զանգվածի բազային ինդեքսը եւ կարմիր մսի, թռչնամսի ու ձկան ընդհանուր օգտագործումը, պարզվել է, որ բարձրջերմաստիճանային եղանակներով պատրաստված մսի, հավի եւ ձկան օգտագործման հաճախակիությունը կապված է 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականության մեծացման հետ:

Այս հիվանդության զարգացման հավանականության մեծացումը կազմել է 28 տոկոս բաց կրակի օգտագործման եւ/կամ բարձրջերմաստիճանային մշակման դեպքում, որը ամսական 15 անգամից ավելի հաճախ է օգտագործվել՝ նույն մեթոդներով պատրաստման համեմատությամբ, երբ օգտագործվել է ամսական 4 անգամից պակաս: Համահարաբերակցությունը զգալի է եղել նաեւ այն դեպքերում, երբ թռչնամիսն ու կարմիր միսն առանձին-առանձին են գնահատվել:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ եթե անգամ ձեր ճաշացանկում նախընտրում եք ոչ թե կարմիր միսը, այլ հավի կամ ձկան դիետիկ միսը, ձեզ մոտ, միեւնույն է, նկատելիորեն մեծանում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը, եթե նախընտրում եք դրանք  պատրաստել գրիլի, բարբեքյուի կամ բաց տապակի միջոցով: Այդպիսով, այս վտանգը կախված է ոչ այնքան մթերքի տեսակից, որքան այն պատրաստելու եղանակից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել