• Latest news

Ամսական 56 զուգընկեր. ինչպես է ամստերդամցի տղամարդը վարակվել ՄԻԱՎ-ով՝ չնայած մինչկոնտակտային կանխարգելմանը

19 մարտի, 2018  23:45

Վերջին հետազոտություններն ապացուցում են ՄԻԱՎ ինֆեկցիայի, այսպես կոչված, մինչկոնտակտային կանխարգելման (ՄԿԿ) արդյունավետությունը: ՄԿԿ-ն ենթադրում է Տրուվադա դեղամիջոցի ընդունում, ինչը կանխում է վարակումը։ Աշխարհում գրանցվել է այդ դեղամիջոցի ընդունման ֆոնին ՄԻԱՎ փոխանցման 4 դեպք։ Անցած տարվա փետրվարին Ռետրովիրուսների ու օպորտունիստական ինֆեկցիաների հարցերով գիտաժողովի ժամանակ հոլանդացի կլինիկաբանները նեկայացրել են վարակման մի դեպք, որը հատուկ հետաքրքրություն էր ներկայացնում բժիշկների համար։ Այդ դեպքը հրապարակվել էր The Lancet HIV պարբերականում։

Ինչպես հայտնում է life4me.plus կայքը, այդ դեպքը եզակի էր նրանով, որ հիվանդը՝ Ամստերդամից 50-ամյա տղամարդ, վարակվել է ՄԻԱՎ ոչ ռեզիստենտային շտամով, չնայած կանոնավոր կերպով ստացել է մինչկոնտակտային կանխարգելում։ Բոլոր մնացած դեպքերում հիվանդները, որոնք ընդունել են Տրուվադա, վարակվել են վիրուսներով, որոնք ունեին բազմակի դեղամիջոցային կայունություն։

Հիվանդը սկսել է ընդունել ՄԿԿ 2015-ի սեպտեմբերին, AmPrEP հետազոտության մեկնարկից քիչ հետո։ Նա մասնագետներին պատմել է իր մեծաքանակ զուգընկերների մասին, որոնց հետ չպաշտպանված անալ կոնտակտ է ունեցել, որպես կանոն՝ ընդունող զուգընկերոջ դերում։ Հետազոտությունում ընդգրկվելուն նախորդող երեք ամիսների ընթացքում նա ունեցել է 50 զուգընկեր, որոնցից 37-ը պահպանակ չէին գործածել։

Մինչկոնտակտային կանխարգելումը սկսելուց հետո տղամարդը շարունակել է չպաշտպանված սեքսով զբաղվել մեծաքանակ զուգընկերների հետ եւ, ըստ «AmPrEP» հետազոտության պայմանների, վարել է սեռական ակտիվության օրագիր իր բջջային հավելվածում։ 2015 հոկտեմբերից մինչեւ 2016-ի ապրիլ տղամարդը զբաղվել է անալ սեքսով ամսական միջինը 56 տղամարդու հետ, որոնց մի մասը պահպանակ չի օգտագործել։

2016-ի մայիսի կեսերին՝ հետազոտության մեկնարկից մոտ ութ ամիս հետո, հիվանդը դիմել է Նիդերլանդների կլինիկաներից մեկը՝ բարձր ջերմությամբ ու միզարձակման դժվարեցումով, նրա մոտ հայտնաբերել են ՄԻԱՎ վարակ։ Հաջորդ օրը նրա մոտ հայտնաբերվել է նաեւ ուղիղ աղիի վեներական լիմֆոգրանուլեմատոզ։ Նաեւ նրա մեզում հայտնաբերվել են Е.coli բակտերիաներ։ Ավելին, 2015-ի դեկտեմբերից սկսած հիվանդի մոտ հայտնաբերվել է անալ էլամիդիոզ ու գոնորեա։

ՄԻԱՎ հակամարմինների առկայության հասարակ թեստի անցկացումից վեց օր անց տղամարդուց վերցրել են անալիզներ «Վեսթերն-բլոտ» մեթոդով՝  ստուգելով վիրուսային ծանրաբեռնվածությունը ախտորոշումը հաստատելու նպատակով։ «Վեստերն-բլոտը» հաստատել է հիվանդի մոտ ՄԻԱՎ վարակը, չնայած արդյունքը ատիպիկ է եղել։ Այդ պահին որոշվել է դադարեցնել մինչկոնտակտային կանխարգելման նշանակումը հիվանդին, խուսափելու համար վիրուսի ռեզիստենտության առաջացումից։ Ախորոշումից մեկ ամիս անց հիվանդն սկսել է ընդունել հակառետրովիրուսային թերապիա՝ «Ռենոֆովիր, էմտրիցիտաբին, դարունավիր ու դոլուտեգրավիր» սխեմայով։

Չնայած ուղղակի ապացույցների բացակայությանը՝ հետազոտողները առաջ են քաշում այն հիպոթեզը, որ մինչկոնտակտային կանխարգելումը հավանաբար հետաձգել է ուղիղ աղիից վիրուսի տարածմանն ամբողջ օրգանիզմում։ Ինֆեկցիան սկսել է տարածվել միայն մինչկոնտակտային կանխարգելումը դադարեցնելուց հետո։

«Հնարավոր է՝ որեւէ մեկը կպնդի, որ եթե մենք շարունակեինք մինչկոնտակտային կանխարգելումը կամ անհապաղ սկսեինք հակառետրովիրուսային թերապիա, ապա ինֆեկցիան ամբողջովին կկանգնեցվեր։ Հաշվի առնելով ստացված գիտելիքները, բացառված չէ, որ մեկնումեկը ուշադրություն կդարձնի այդ տարբերակին՝ ապագայում նմանատիպ դեպքերի վարման համար»,- նշել են հետազոտության հեղինակները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է