• Latest news

Ուշ աշնանը Երեւանում կկազմակերպվի առաջնային օղակի բժիշկների հանրապետական հավաք

19 մարտի, 2018  16:04

Անցած շաբաթ մեկնարկել են ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հանդիպումներն առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկների հետ։ Առաջին այցերը եղել են   Շիրակի եւ Վայոց ձորի մարզեր։

Այդ հանդիպումների ընթացքում նախարարն ընդգծել է, որ առաջնային օղակի բժիշկներն են  ավելի ակտիվ շփումներ ունենում բնակչության հետ։ Հետեւաբար, նրանց միջոցով նախարարությունը հանրությանը պետք է ծանոթացնի ոլորտում իրականացվող ծրագերին ու բարեփոխումներին։ Այցերի մյուս նպատակը բժիշկների հետ առաջնային օղակի բարելավման տեսլականի քննարկումն է։

Բժիշկների փոքր խմբերի հետ հանդիպումները կընթանան մինչեւ ուշ աշուն։ Այնուհետեւ Երեւանում կկազմակերպվի առաջնային օղակի բժիշկների հանրապետական հավաք, որտեղ եւ կընդունվի առողջության առաջնային պահպանման օղակի զարգացման ծրագիրը։

Այս շաբաթ նախատեսվում է նախարարի այցերը Կոտայքի եւ Սյունիքի մարզեր։  Մարտի 21-ին Լեւոն Ալթունյանը կլինի Կոտայքի, իսկ 23-ին` Սյունիքի մարզերում։ Հանդիպումները կկայանան Աբովյանում, Հրազդանում, Սիսիանում եւ Գորիսում։

Մարտի վերջին շաբաթվա ընթացքում` 28-ին եւ 30-ին նախարարը կայցելի  Լոռու եւ Արմավիրի մարզեր։

Հանդիպումների ժամանակացույցում նշված են նաեւ մասնակից բժիշկների ծանրաբեռնավածությունն ու աշխատանքային փորձը։

Հասկանալի է, որ օբյեկտիվ պատճառներով կարող են լինել նախանշված հանդիպումների տեղաշարժեր։ Կարեւորն այն է, որ դրանք անցնում են անկաշկանդ մթնոլորտում, բժիշկները նախարարի հետ քննարկում են իրենց առօրյա աշխատանքում հանդիպող խնդիրները, հանդես գալիս հետաքրքիր առաջարկներով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել