• Latest news

Ինչո՞ւ են ծխող մարդիկ ՍՇՎ-ով ավելի հաճախ հիվանդանում

19 մարտի, 2018  17:33

Ծխող մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում ոչ միայն քաղցկեղային հիվանդություններով, այլեւ «ամենասովորական» շնչառական ինֆեկցիաներով: Ինչպես պնդում է Առողջապահության նախարարության գլխավոր մանկական ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը, ամբողջ հարցն այն է, որ ծխախոտի ծուխն ազդում է շնչառական համակարգի վրա:

Մեր շնչուղիներում փոքրիկ թարթիչներ կան, որոնց խնդիրն է շնչուղիներից լորձի հեռացումը, իսկ դրա հետ նաեւ օտար մասնիկները, այդ թվում՝ հիվանդությունների հարուցիչները՝ վիրուսները, բակտերիաները, սնկերը: Ծխախոտի ծխի ազդեցությամբ, ինչպես պարզաբանեց մասնագետը, այդ թարթիչները դադարում են ինչպես հարկն է գործել, ուստի շնչուղիներ ընկած վիրուսները, որոնք բերում են ՍՇՎ զարգացման, լորձի հետ միասին չեն հեռանում, այլ օրգանիզմում «հիմնավորվելու» հնարավորություն են ստանում:

Ինչպես նշեց մասնագետը, այս մեխանիզմը ՍՇՎ-ի եւ այլ հիվանդությունների նկատմամբ ավելի խոցելի է դարձնում ոչ միայն մեծահասակ ծխողներին, այլ նաեւ երեխաներին, որոնք ենթարկվում են ծխախոտի ծխի երկրորդական ազդեցության:

«Եթե ցանկանում եք, որ ձեր ընտանիքը հազվադեպ հիվանդանա, առաջին հերթին պետք է մտահոգվել այն մասին, որ ընտանիքի անդամները չենթարկվեն ծխախոտի ծխի ազդեցությանը»,- ասաց մասնագետը:

Հետաքրքիր է, որ ծխող ծնողների երեխաները նույնպես ռիսկի խմբում են. վիճակագրության համաձայն՝ ընտանիքներում, որտեղ մեծահասակները սենյակում են ծխում, երեխաները 3-6 անգամ ավելի հաճախ են ՍՇՎ-ով հիվանդանում: Ավելին՝ այս երեխաները հաճախ են հիվանդանում նաեւ ասթմայով:

Ինչպես պնդում է երկրի գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը, Հայաստանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ երեխաների 12,6 տոկոսը, որոնց ընտանիքներում ծխողներ չկան, ասթմայի կամ շնչառական խնդիրների են բախվում, որոնք հետագայում են կարող են ասթմայի վերափոխվել: Իսկ ծխողների ընտանիքներում այս խնդիրների տարածվածությունն ավելի մեծ է՝ ասթմայով հիվանդանում է երեխաների 28 տոկոսը, որոնց ընտանիքում կա թեկուզ մեկ ծխող (ըստ որում՝ կարեւոր չէ, նա սենյակում է ծխում, թե ոչ), երեխաների 32 տոկոսը, որոնց ընտանիքներում կա 2 ծխող, եւ 50 տոկոսը, որոնց ընտանիքներում կա 4 եւ ավելի ծխող:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել