• Latest news

Լինու՞մ է, արդյոք, վերանորոգումից ալերգիա

19 մարտի, 2018  21:31

Շատ մարդիկ վերանորոգման աշխատանքների ժամանակ ինքնազգացողության վատացում, շնչառության դժվարացում եւ հարբուխ են զգում: Սրանք բոլորը նման են ալերգիայի նախանշաններին: Սակայն արդյոք իրականում լինու՞մ է վերանորոգման ժամանակ օգտագործվող նյութերից ալերգիա:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում գլխավոր մանկական ալերգաբան Աստղիկ Բաղդասարյանը հայտնել է, որ ալերգենների ճնշող մեծամասնությունը ունի սպիտակուցային բնույթ. գիտական գրականության մեջ նկարագրված են միայն 5 ոչ սպիտակուցային ալերգեններ:

Վերանորոգման ժամանակ օգտագործվող նյութերի մեծ մասը չունի սապիտակուցային կառուցվածք, ուստի բառացիորեն դրանք չեն կարող ալերգիա առաջացնել:

Սակայն մասնագետի խոսքով, դրանք կարող են հանգեցնել ալերգիային շատ նման նախանշաններին, սակայն այլ մեխանիզմով՝ շնչուղիների լորձաթաղանթների գրգռման միջոցով:

Մասնագետը նշել է, որ եթե մարդն ունի ալերգիա կամ բրոնխիալ ասթմա, դրանց նախանշանները կարող են սրվել ներկերի, ծեփամածիկների եւ այլ նյութերի հոտերից:

Ալերգիայի նման տհաճ նախանշանները կարող են առաջանալ նաեւ այն մարդկանց մոտ, որոնց անամնեզում չկան ալերգիաներ կամ ասթմատիկ խնդիրներ:

Փոշու տզերը բավական տարածված ալերգեններ են եւ եթե մարդը վերանորոգման ժամանակ բախվում է այդ տզերի կենսագործունեության արդյունքների հետ, ապա նրա մոտ շատ հնարավոր է ալերգիա առաջանա, բայց արդեն ոչ թե վերանորոգումից, այլ այդ տզերից եւ դրանց արտազատած նյութերից:

Իհարկե, նման մարդկանց մոտ  ալերգիա կարող է ոչ միայն վերանորոգման աշխատանքների ժամանակ առաջանալ:

Մասնագետը նաեւ նշել է, որ որոշ մարդկանց մոտ, որոնք վերանորոգման ժամանակ հաճախ են շնչում փոշի, զարգանում են այսպես կոչված մասնագիտական հիվանդություններ, այդ թվում թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն: Հենց այդ պատճառով վերանորոգման աշխատանքների ժամանակ խորւրդ է տրվում զգուշավորություն պահպանել՝անկախ նրանից այն առաջացնում է հարբուխ կամ այլ տհաճ նախանշաններ, թե ոչ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել