• Latest news

Ցողունային բջիջների փոխպատվաստումը կօգնի ցրված սկլերոզով տառապող հիվանդներին

20 մարտի, 2018  10:58

Պարզվում է՝ ոսկրածուծի արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստումն արդյունավետ է ցրված սկլերոզով տառապող հիվանդների բուժման համար: Գիտնականների միջազգային խումբը հաղորդել է փորձնական թերապիայի հաջող ավարտի մասին, որն անցկացվել է նույն սխեմայով, ինչ արյան քաղցկեղի բուժման պարագայում:

ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում եւ Բրազիլիայում անցկացված փորձարկումներին մասնակցել է 100 մարդ: Փորձի ժամանակ հիվանդների կեսին բժիշկները շարունակել են բուժել հիվանդության դեմ ավանդական դեղամիջոցներով, իսկ մյուս մասին առաջարկվել է նոր թերապիա՝ ցողունային բջիջների կիրառմամբ: Արդյունքում սովորական դեղամիջոցներով բուժվող հիվանդների շուրջ 60 տոկոսի մոտ նկատվել է ցրված սկրելոզի դանդաղ առաջընթաց, իսկ փոխպատվաստված արյունաստեղծ ցողունային բջիջներով հիվանդների պարագայում այս դինամիկան միայն 6 տոկոս դեպքերում է արձանագրվել:

Պայքարի նոր միջոցը ներառում է մի քանի փուլ: Առաջին հերթին՝ բժիշկները քիմիաթերապիայի շնորհիվ, որը կիրառվում է քաղցկեղի բուժման համար, «ոչնչացնում» են հիվանդի իմունիտետը: Երկրորդ փուլում ցողունային բջիջների իմպլանտի միջոցով իմունային համակարգը «վերագործարկվում» է: Սա, իր հերթին, բերում է նրան, որ հիվանդության ախտանշանները նվազում են, այն նաեւ դադարում է զարգանալ:

«Այս տվյալներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ իմպլանտի արդյունավետությունը ավելի բարձր է, քան այն դեղամիջոցներինը, որոնք նախկինում կիրառվում էին այս հիվանդության բուժման համար»,- հայտարարել է նոր մեթոդի հեղինակներից Ռիչարդ Բերտը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել