• Latest news

Ալկոհոլը կարող է հանգեցնել առիթմիայի․ հետազոտություն 

20 մարտի, 2018  22:45

Ոգելից խմիչքների գործածումը բարձրացնում է սրտի կրճատումների հաճախությունը, ինչը կարող է հանգեցնել առիթմիայի տարբեր տեսակների զարգացման։ Նման եզրակացության են հանգել գերմանացի գիտնականները ՝ Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան մյունխենյան համալսարանի աշխատակիցների ղեկավարությամբ իրականացրած հետազոտության արդյունքում, որի մասին նրանք զեկուցել են Սրտի ռիթմի եվրոպական ասոցիացիայի գիտաժողովում , որը կազմակերպել էր Սրտաբանների եվրոպական միությունը։

Գիտնականները վերլուծել են միջինը 35 տարեկան 3012 մարդու ԷԿԳ-ի արդյունքները ու  արտաշնչած օդի մեջ ոգելիցի խտության ցուցանիշները, հայտնում է ESC կայքը։ Հետազոտողները նաև հաշվի են առել մասնակիցների սեռը, առկա սրտային հիվանդությունները ու դրանց բուժման համար ընդունվող դեղամիջոցները, նաև վնասակար սովորությունների առկայությունը։

Ստացված արդյունքների մանրակրկիտ վերլուծությունը բացահայտել է ուղիղ կապ ալկոհոլի գործածման ու սրտի ռիթմի հաճախացման միջև։

«Որքան շատ ալկոհոլ եք օգտագործում՝ այդքան ավելանում է սրտի կրճատումների հաճախությունը»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակներից մեկը՝ Ստեֆան Բրունները։

Սրտաբանների կարծիքով՝ դա կարող է բացատրվել նյարդային համակարգի սիմպատիկ ու պարասիմպատիկ բաժինների աշխատանքի խանգարումով, որի պատճառը ոգելից խմիչքի գործածումն է։

Գիտնականները նշում են, որ սրտի ռիթմի հաճախացման  ու սրտի հիվանդությունների միջև կապի վրա ալկոհոլի երկարաժամկետ ազդեցությունը դեռ հետագա ուսումնասիրությունների կարիք ունի։ Սակայն  հետազոտողները նշում են, որ շատ դեպքերում հենց սրտի հաճախացած բաբախումն  է սադրում առիթմիայի տարբեր տեսակներ՝  մասնավորապես նախասրտերի ֆիբրիլյացիան։

«Դրա համար էլ միանգամայն հնարավոր է, որ ալկոհոլի գործածումից հետո հաճախացած զարկերակը կարող է առիթմիայի պատճառ դառնալ»,- համարում է բժիշկ Մորից Սինները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել