• Latest news

Հնարավոր է՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումը դիաբետի առաջին պատճառը չէ

21 մարտի, 2018  11:48

Մինչեւ հիմա համարվում էր, որ 2-րդ տիպի դիաբետի առաջացումը պայմանավորված է ինսուլինառեզիստենտությամբ եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմամբ: Սակայն Գերմանական ուռուցքաբանական հետազոտությունների  կենտրոնի (DKFZ)  եւ Հեյդելբերգի համալսարանի հիվանդանոցի  (HUH) գիտնականները ցույց են տվել, որ այս խախտումները դիաբետի հետեւանք են, այլ ոչ պատճառ:

Թվում էր, թե հիվանդության ախտանիշներն իսկապես կախված են արյան մեջ գլյուկոզայի մակարդակից: Եվ եթե գլյուկոզայի խտությունը կրճատվի բազմաթիվ դեղամիջոցներով, դա միաժամանակ նվազեցում է ինֆարկտի եւ կաթվածի զարգացման հավանականությունը, ինչպես նաեւ թեթեւացնում արյան շրջանառության խնդիրները:

«Սակայն դա արդարացի է մինչեւ որոշակի պահ,- մամուլի հաղորդագրության մեջ նշում է հետազոտության ղեկարվարներից Պիտեր Նավրոթը: - Վերջին տարիների կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ եթե նույնիսկ արյան մեջ գլյուկոզայի մակարդակն իջեցնում էին դիաբետի համար ընդունված շեմից ցածր, հիվանդներից շատերի մոտ նախկինի նման զարգանում էին նյարդերի եւ երիկամների հետ կապված խնդիրները: Սա խոսում է այն մասին, որ 2-րդ տիպի դիաբետը կարող է ունենալ մոլեկուլյար պատճառներ, որոնք կախված չեն ինսուլինից եւ գլյուկոզայից»:

Նավրոթը եւ նրա գործընկերները գիտեին, որ 2-րդ տիպի դիաբետով տառապող հիվանդների մոտ դիտվում է մեթիլգլիոկսալի գլյուկոզայի մետաբոլիտի բարձր մակարդակ: Բժիշկները կարծում էին, թե այս էֆեկտն առաջանում է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի պատճառով: Իսկ քանի որ մեթիլգլիոկսալը բացասաբար է ազդում սպիտակուցի վրա, ընդունված էր համարել, որ հենց այս նյութն է կործանարար հետեւանքներ առաջացնում: Բայց հիմա գիտնականները սկսել են կասկածել, որ հիվանդությունը զարգանում է հատկապես այս հաջորդականությամբ:

Նախորդ հետազոտություններում երբ մեթիլգլիոկսալը կերի հետ տվել էին առնետներին, նրանց մոտ առաջացել էին դիաբետին հատուկ նշաններ, ներառյալ ինսուլինառեզիստենտություն: Հիմա գիտնականները որոշել են ստուգել, թե օրգանիզմի վրա ինչպես է ազդում այս նյութի խտության երկարատեւ մեծացումը: Իսկ որպես հետազոտության օբյեկտ ընտրել են Drosophila ճանճը:

Հետազոտողները գենային ինժեներիան օգտագործելով՝ միջատների մոտ անջատել են ֆերմենտի արտադրումը, որը քայքայում է մեթիլգլիոկսալը, ինչը բերել է գլյուկոզայի մետաբոլիտի մշտական կուտակման: Արդյունքում՝ ճանճերը նախ ռեսիստենտություն են ձեռք բերել ինսուլինի նկատմամբ, այնուհետեւ սկսել ճարպակալմամբ տառապել: Դրանից բացի, ճանճերի չափանիշով ծեր տարիքում նրանց մոտ նաեւ խախտվել է գլյուկոզայի մակարդակը:

«Իհարկե, ճանճերի ու մարդկանց միջեւ կապն այնքան էլ սերտ չէ: Սակայն քանի որ էվոլյուցիայի ընթացքում էներգետիկ մետաբոլիզմը շատ վաղ է զարգացել, մեր արդյունքներոը կարող են փոխանցվել կաթնասուններին եւ մարդուն»,- ասում է հետազոտության համահեղինակ Աուրելիո Թելեմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է