• Latest news

Հատով դեղեր գնելու համար կարելի է օգտագործել բազմակի օգտագործման դեղատոմսը. Սերգեյ Խաչատրյան

20 մարտի, 2018  17:49

Հատով դեղատոմսային դեղերը գնելու համար կարելի է օգտագործել բազմակի օգտագործման դեղատոմսերը, որի վրա կա 6 կտրվող կտրոն: Այս մասին մարտի 20-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Պատասխանելով հարցին, որ շատ թոշակառուներ դժգոհում են, քանի որ չեն կարողանում դեղերի նշանակված ամբողջ դոզան միանգամից գնել, Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ նրանք կարող են բժշկին խնդրել դեղատոմսը գրել բազմակի օգտագործման ձեւաթղթի վրա: Նա հավելեց, որ այս ձեւաթղթերը կարելի է օգտագործել ոչ միայն քրոնիկական հիվանդների համար, որոնք երկար ժամանակ ընդունում են միեւնույն դեղը, այլեւ մեկանգամյա նշանակած դեղերը հատով գնելու համար:

Սերգեյ Խաչատրյանը հիշեցրեց, որ դեղերի հատավաճառի դեպքում փաթեթի ամբողջականությունը խախտելուց հետո հաբերը պետք է նորից փաթեթավորվեն, եւ փաթեթի վրա դեղատան աշխատողը պետք է գրի գնորդի, իր, դեղի անունները եւ այդ դեղի վերաբերյալ այլ տվյալները: Ըստ որում՝ նման դեղը կարելի է օգտագործել 6 ամսից ոչ ավելի՝ անկախ փաթեթի վրա նշված դեղի պիտանիության ժամկետից:

Ի պատասխան այն հարցին, թե Հայաստանում դեղատոմսերով դեղերը դուրս գրելու նորմի ներդրման դեպքում ո՞ր երկրների փորձն է ուսումնասիրվել, եւ արդյոք այդ երկրների սոցիալական վիճակը նմա՞ն է Հայաստանի վիճակին, Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ սոցիալական վիճակի եւ դեղատոմսերի միջեւ ուղիղ կապ չի տեսնում, քանի որ խոսքը դեղերի գնի մասին չէ: Նա նշեց, որ ցանկացած երկրում դեղերի շրջանառությունը  ազգային անվտանգության հարց է, եւ այս տեսակետից առաջին տեղում է դեղերի անվտանգությունը: Ամբողջ աշխարհում ցիկլը՝ դեղերի արտադրությունից մինչեւ իրացում կարգավորվում է, եւ Հայաստանը չի կարող դրանից մի կողմ կանգնած մնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է