• Latest news

Ես ԳԱՎԻ-ի հետ ոչ մի բիզնես շահ չունեմ. Սերգեյ Խաչատրյան

20 մարտի, 2018  18:19

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հերքում է ԳԱՎԻ ֆոնդի հետ աշխատանքում որեւէ ֆինանսական շահի առկայությունը: Մարտի 20-ին «Ազատության» ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ այս Ֆոնդից ոչ մի ցենտ դրամաշնորհ եւ աշխատավարձ չի ստացել՝ բացառությամբ թռիչքների եւ գործուղումների ժամանակ կեցության ծախսերի վճարումը:

«Ես ԳԱՎԻ-ի հետ ոչ մի բիզնես շահ չունեմ: Ես Ֆոնդի խորհրդի անդամ եմ, ինչը նախատեսում է մասնակցություն ԳԱՎԻ-ի ռազմավարության եւ ծրագրերի մշակմանը: Այդ թվում՝ ես պետք է ասեմ, որ իմ գործունեության շնորհիվ մենք կարողացել ենք ԳԱՎԻ-ից ֆինանսավորում ստանալ զարգացող երկրների համար, եւ Հայաստանը եւս դրանից կօգտվի դրամաշնորհների տեսքով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԳԱՎԻ ֆոնդը, որի հիմնադիրն է համարվում Բիլ Գեյթսը, երկրներին օգնում է պատվաստանյութեր ձեռք բերել: Գարդասիլ պատվաստանյութը նույնպես ձեռք է բերվել ԳԱՎԻ ֆոնդի աջակցությամբ: Այս պատվաստանյութի շուրջ ծավալված աղմուկի ժամանակ Սերգեյ Խաչատարյանին բազմիցս մեղադրել են Հայաստանում գարդասիլով պատվաստումը ներդնելու մեջ անձնական շահագրգռվածության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել