• Latest news

Սերգեյ Խաչատրյանը խոստացավ  պատժել «Շենգավիթ» ԲԿ բժշկին «խորհրդանշական գումարով» դեղատոմս գրելու համար

20 մարտի, 2018  19:01

Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը մարտի 20-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ խոստացավ օրենքի ամբողջ խստությամբ պատժել «Շենավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգին, եթե ապացուցվի, որ բժիշկը խախտում է կատարել:

Համացանցի օգտատերերից մեկը գրել էր, որ «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգը հակաբիոտիկի դեղատոմս գրելու համար իրենից խորհրդանշական գումար՝ 10 հազար դրամ է պահանջել: Բժիշկը դա պատճառաբանել է այն հանգամանքով, որ եթե դեղատոմս գրի առանց դրամարկղում վճարելու, խնդիրներ կունենա: Սակարկելով՝ հիվանդը գումարն իջեցրել է մինչեւ 5 հազար դրամ:

Սերգեյ Խաչատրյանը հարցի հեղինակին առաջարկեց առողջապահության նախարարություն դիմում գրել, որից հետո հարցը կքննարկվի, եւ իրավախախտման դեպքում բժիշկը կպատժվի: Այն դիտարկմանը, որ «Շենգավիթ» ԲԿ տնօրենն իր ընկերն է, պատասխանեց, որ բոլոր տնօրեններն իր ընկերներն են, սակայն իրենց միջեւ քավոր–սանիկ հարաբերություններ չկան:

Մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Խաչատրյանը բնակչությանը կոչ արեց պոլիկլինիկաներ ավելի հաճախ դիմել՝ անկախ պոլիկլինիկաների վիճակից՝ հիշեցնելով, որ այնտեղ սպասարկումն անվճար է, եւ պոլիկլինիկաները ֆինանսավորում են ստանում յուրաքանչյուր հաշվառված քաղաքացու համար: Նա չհամաձայնվեց օգտատերերի այն կտրուկ գնահատականներին, որ պոլիկլինիկաներում անգամ մեկամգամյա օգտագործման ներարկիչներ չկան՝ էլ չխոսենք ժամանակակից սարքավորումների մասին: Նա հավելեց, որ եթե պոլիկլինիկան չունի սեփական ախտորոշում, պայմանագրեր ունի բժշկական կենտրոնների հետ, որոնք համապատասխան սարքավորումներ ունեն: Սերգեյ Խաչատրյանը նաեւ նշեց, որ մեկ այլ քաղաք տեղափոխվելու դեպքում պոլիկլինիկան փոխելը հիմա արագ եւ հեշտ է արվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել