• Latest news

Չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշը Հայաստանում շատ երկրների համեմատ ցածր է. ՀՀ ԱՆ

20 մարտի, 2018  19:15

Չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշը Հայաստանում ցածր է շատ երկրների համեմատ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, վկայակոչելով ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրների համար գործող «European Health Information Gateway» պաշտոնական կայքի տվյալների շտեմարանը։

Ինչպես հայտնում է նախարարությունը, առանձին լրատվամիջոցներում կրկին շրջանառվում են ոչ հավաստի տվյալներ այն մասին, թե իբր չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշներով  Հայաստանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը։

«Դժվար է ճշտել, թե վկայակոչվող ոչ պաշտոնական World Life Expectancy («Կյանքի տեւողությունն աշխարհում») էլեկտոնային պարբերականը որտեղից է քաղել հրապարակած այդ տվյալները։ 

Հստակ է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրներն իրենց  ցուցանիշներն ուղարկում են ԱՀԿ` միջազգային տվյալների հրապարակման եւ երկրների միջեւ համեմատական վերլուծություն կատարելու նպատակով։

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրների համար գործող «European Health Information Gateway» պաշտոնական կայքի տվյալների շտեմարանը հնարավորություն է տալիս այս ցուցանիշների համեմատական վերլուծություն կատարել եւ համոզվել, որ չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշը Հայաստանում ցածր է շատ երկրների համեմատ։

շատ երկրների համեմատ չարորակ նորագոյացություններով հիվանդացության եւ մահացության ցուցունիշները Հայաստանում ցածր են։

«European Health Information Gateway» տվյալների շտեմարանում առկա են ըստ տարիքի տարբեր պատճառներից մահացության ստանդարտացված ցուցանիշներ եւ ԱՀԿ կողմից վերլուծվող մի շարք այլ վիճակագրական տվյալներ: Եվրոպական տարածաշրջանի  բոլոր երկրների միջեւ համեմատական վերլուծություն հնարավոր է իրականացնել 2014թ. հասանելի տվյալների հիման վրա:

Համաձայն դրանց Հայաստանում չարորակ նորագոյացությունների պատճառով վաղաժամ (0-64 տարիքային խմբում) մահացության ցուցանիշը կազմել է 83, իսկ բոլոր տարիքային խմբերում` 186 (100 000 բնակչի հաշվով)։ Հունգարիայում նույն ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 117 եւ 230, Խորվաթիայում` 89.3 եւ 208.4, Սերբիայում` 102 եւ 198.5, Լատվիայում`  89.4 եւ 194.5, Լեհաստանում` 87.7 եւ 192, Ռումինիայում` 91 եւ 176, Մոլդովայում`  90.4 եւ 165.2:

Հետեւաբար, տեղեկատվությունը, թե իբր Հայաստանը չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշներով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը, իրականությանը չի համապատասխանում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է