• Latest news

Ցանկացած մասնագիտության բժիշկ իր պատասխանատվությամբ կարող է ցանկացած դեղ դուրս գրել. փոխնախարար

20 մարտի, 2018  20:29

Ցանկացած մասնագիտության բժիշկ իր պատասխանատվությամբ կարող է բժշկական ցուցումների հիման վրա ցանկացած դեղ դուրս գրել, դրա անհրաժեշտության հիմնավորման դեպքում։ Այս մասին մարտի 20-ին ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ ի պատասխան NEWS.am Medicine-ի այն հարցին, թե արդյոք բժիշկների համար սահմանափակումներ կա՞ն ըստ մասնագիտացումների, եւ օրինակ՝ էնդոկրինոլոգը կարո՞ղ է սրտի համար դեղեր նշանակել:

Ինչ վերաբերում է պոլիկլինիկաների բժիշկների աշխատանքի ժամանակի մեծացմանը եւ նրանց աշխատավարձի բարձրացմանը, քանի որ դեղատոմսերով դեղերի բացթողման նոր կանոնը նրանց համար կդառնա լրացուցիչ ծանրաբեռնվածություն, Սերգեյ Խաչատրյանը չհամաձայնվեց, որ սա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է, իսկ աշխատավարձերի բարձրացման հարցն անպատասխան թողեց:

Նա հավելեց, որ դեղատոմս գրելը բժշկի աշխատանքի անբաժանելի մասն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել