• Latest news

Օպտիմալացումը հասել է «Արմենիկումին». կկարողանա՞ բուժանձնակազմը պահպանել կլինիկան

21 մարտի, 2018  10:23

Թե ինչ է իրականում տեղի ունենում «Արմենիկում» կլինիկական կենտրոնի շուրջ, դեռ մինչեւ վերջ հասկանալի չէ։ Հայտնի է միայն, որ բուժկենտրոնի ղեկավարությանը տեղեկացրել են, որ  մայիսից սկսած պետական ֆինանսավորումը դադարեցվելու է։  Դրանից հետո կլինիկայի պահպանման, նաեւ «Արմենիկում» դեղամիջոցի կլինիկական փորձարկումների ու արտադրության շարունակման նպատակահարմարության հարցը քննարկվել է Հայաստանի Հանրային խորհրդում, որը որոշել է, որ պետք է պահպանել կլինիկան ու ընդլայնել «Արմենիկում» դեղամիջոցի արտադրությունն ու հետազոտությունները։

Առողջապահության նախարարությունը շատ կցկտուր մեկնաբանություններ է  տալիս, հայտնելով, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է կլինիկայի պահպանման նպատակահարմարությունը։ Ընդ որում դեղամիջոցի հետագա հետազոտությունների ու դրա  կիրառման ոլորտների ընդարձակման անհրաժեշտությունը չի վիճարկվում։

Նախարար Լեւոն Ալթունյանը թեթեւակիորեն բացել է վարագույրը՝ նշելով․ «եթե պարզվի, որ Կենտրոնի շենքի եւ աշխատակազմի պահպանումից տնտեսված միջոցների հաշվին կարելի է ավելացնել հիվանդների բուժման ֆինանսավորումը, կատարել «Արմենիկում» պրեպարատի մինչկլինիկական եւ կլինիկական հետազոտություններ, ինչպես նաեւ մեծացնել միջազգային ճանաչումը, ապա մենք կգնանք դրան»։ Թե  ինչ կարող է  նշանակել նախարար Լեւոն Ալթունյանի նման արտահայտությունը՝  մենք արդեն գիտենք «Նորք» հոգեբուժարանի փորձով, որը օպտիմալացման նպատակներով միավորել են «Նուբարաշեն» կլինիկայի հետ, իսկ «Նորքի» շենքն ու հողատարածքը վաճառել են բիզնես նպատակների համար։ «Արմենիկում» կլինիկական կենտրոնի ճակատագիրը նույնպես դիտարկվում է օպտիմալացման ծրագրի շրջանակում:  Հարկ է նշել, որ թեպետ կլինիկան ֆինանսավորումը  ԱՆ-ից է ստանում, շենքը ՊՆ-ին է պատկանում։

«Արմենիկում» կլինիկայում նույնպես առայժմ զգուշավորությամբ են մեկնաբանում այս իրավիճակը։ Կլինիկական ծառայության ղեկավար Վիոլետա Սարգսյանը NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում հիշեցրել է «Արմենիկում» դեղամիջոցի անցած ճանապարհի ու այն մասին, որ այդ դեղամիջոցը ճանաչված է Հայաստանում ու մի շարք այլ երկրներում որպես օժանդակ դեղամիջոց ՄԻԱՎ/ ՁԻԱՀ –ի, ինչպես նաեւ մի շարք այլ հիվանդությունների բուժման համար։ Նա նշել է, որ «Արմենիկում» կլինիկական կենտրոնն աշխատում է  երեք ուղղություններով՝ ՁԻԱՀ-ով հիվանդների բուժում, այլ ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդների բուժում (տարեկան այստեղ բուժում է ստանում 1500 հիվանդ), նաեւ գիտական հետազոտություններ։ Նա վստահեցնում է, որ դա եռակազմ օրգանիզմ է, որի գործառույթները չի կարելի իրարից առանձնացնել։

Վիոլետա Սարգսյանի խոսքով՝ ինքն ու կլինիկայի տնօրեն Լեւոն Գեւորգյանը ներառված են ԱՆ աշխատանքային խմբի կազմում, բայց խմբի նիստեր դեռ չեն անցկացվել, կլինիկայում պատրաստվում են դրանց՝ հավաքելով նյութեր։ Ծառայության ղեկավարը հույս ունի, որ իրենց փաստարկները կկարողանան համոզել կառավարությանը պահպանել կենտրոնը այն տեսքով, ինչպիսին այն կա, այն շենքում, որտեղ այն գործում է  հիմա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է