• Latest news

Առողջապահության էլ.համակարգում գրանցվելու տարեկան սակագինը ԲԿ-ների շրջանառության 1,5 տոկոսը չի գերազանցի. նախարար

21 մարտի, 2018  17:55

Առողջապահության էլեկտրոնային համակարգում գրանցված է Հայաստանում գործող 1600 բժշկական հաստատություն, որոնք պարբերաբար տեղեկություններ են ներկայացնում, եւ դրանցից միայն 392-ն են ստոմատոլոգիական  կլինիկաներ: Այս մասին մարտի 21-ին Ազգային ժողովում կառավարական ժամին ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Ելք»  խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի  եւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Մարինա Մարգարյանի հարցերին՝ առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրման, բարձր սակագների եւ այս առիթով ստոմատոլոգների բողոքների մասին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս համակարգին ստոմատոլոգների միանալը նշանակում է տարեկան 2 մլն դրամի լրացուցիչ ծախս: Պատգամավորը հավելեց, որ Հայաստանում վերջին զարգացումները մշտապես բերում են ստոմատոլոգիական ծառայությունների թանկացման, ինչը բացասաբար է ազդում բժշկական տուրիզմի վրա: Նա նաեւ հավելեց, որ բողոքներ է ստանում պետպատվերի շահառուներից, որոնց ստոմատոլոգիական կլինիկաները հրաժարվում են բժշկական ծառայություն մատուցել այն պատճառով, որ դեռեւս ֆինանսավորում չեն ստացել:

Լեւոն Ալթունյանի խոսքով՝ որքան էլ «սարսափելի» թվա 2 մլն դրամ թիվը, որը տվյալ կլինիկաները ստիպված կլինեն վճարել առողջապահության էլեկտրոնային համակարգին, այն չի կարող գերազանցել նրանց շրջանառության 1,5 տոկոսը, քանի որ տվյալ համաձայնությունը օպերատորի հետ է ձեռք բերվել:

«Այսինքն՝ եթե ստոմատոլոգիական կլինիկան 500-ական դրամ հավաքելով՝ հասնի մինչեւ 20 մլն դրամ գումարի, միեւնույն է շրջանառության 1,5 տոկոսից ավել չի վճարի»,- պարզաբանեց Ալթունյանը:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց նախարարը, բանակցային գործընթացը դեռեւս ընթանում է, եւ առայժմ դժվար է խոսել ինչ-որ կոնկրետ թվերի մասին: Իսկ անդրադառնալով այս սակագինը մտցնելու դեպքում ստոմատոլոգիական ծառայությունների հնարավոր թանկանալուն՝ Լեւոն Ալթունյանն ընդգծեց, որ համապատասխան ծառայություններ ցուցաբերելու համար նախ անհրաժեշտ է համապատսխան սանիտարա-հիգիենիկ պայմաններ ունենալ եւ դրանց հետեւել, ինչպես նաեւ բոլոր անհրաժեշտ հարմարանքները:

Դրա հետ մեկտեղ, նախարարը նշեց, որ պետպատվերի պայմանագրերը ավանդաբար ստորագրվել են մարտի 15-ից ոչ շուտ, իսկ այս տարի դրանք կնքվեն մեկ շաբաթ ուշ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել