• Latest news

Իբուպրոֆենի գործածման ու սրտի հիվանդությունների միջև կապ են գտել

21 մարտի, 2018  23:33

Իբուպրոֆենի ու այլ ցավազրկող դեղամիջոցների նույնիսկ փոքր չափաբաժինների կանոնավոր ընդունումը բարձրացնում է շողացող առիթմիայի ու սրտի այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը 20-30 տոկոսով, հայտնում են գիտնականները այն հոդվածում, որը հրապարակվել է  BJCP ամսագրում։

Այսպես կոչված ոչ ստերոիդային ցավազրկողները, այդ թվում իբուպրոֆենը, դիկլոֆենակն ու մի շարք այլ դեղամիջոցներ, աշխատում են՝ ճնշելով ցիկլոկսիգենազի ազդեցությունը, ֆերմենտներ, որոնք պատասխանատու են բորբոքային արձագանքի զարգացման համար։ Այդ նյութերը չեն առաջացնում կախում ու  բավականին լավ են ճնշում ցավը, ինչի շնորհիվ էլ դրանք այսօր կարելի է գնել առանց դեղատոմսի ու փաստացի անսահմանափակ քանակությամբ։

Թայվանի առողջության ազգային ինստիտուտի կենսաբան Խուեյ Ցզյույ Ցայն ու նրա գործընկերները դիտարկել են մոտ 57 հազար հիվանդների առողջությունը տեղի կլինիկաներում ու պարզել, որ նման ցավազրկողները կարող են բացասաբար ազդել սրտի ու անոթների աշխատանքի վրա։ 

Այդ մարդկանց կեսը տառապում էր շողացող առիթմիայով՝ սրտի ռիթմերի խանգարումով։ Դրա զարգացումը հաճախ է հանգեցնում սրտում թրոմբերի առաջացմանը, դրա աշխատանքի կանգառին ու այլ պոտենցիալ մահացու խնդիրների։ Մնացած մասնակիցները չէին տառապում նման խնդիրներից ու համեմատաբար առողջ սրտանոթային համակարգ ունեին ։

Բժիշկները համեմատել են, թե ինչ հաճախությամբ են նման դեղամիջոցներ գործածել առիթմիա ունեցողները ու փորձերի առողջ մասնակիցները։

Պարզվել է, որ սրտի ու անոթների հիվանդություններով մարդիկ ավելի մեծ քանակությամբ են ցավազրկողներ ընդունել, քան կլինիկաների մնացած հիվանդները։ Երբ գիտնականները վիճակագրությունը մաքրել են բոլոր կողմնակի գործոններից, նրանց հաշվարկները ցույց են տվել, որ իբուպրոֆենի մշտական գործածումը բարձրացնում է շողացող առիթմիայի ու դրա հետ կապակցված հիվանդությունների զարգացման հավանականությունը մոտ 20 տոկոսով։

Ընդ որում նեղմասնագիտացված ու «ընդհանուր» տեսակների ցավազրկողների համադրության ընդունումն էլ ավելի էր բարձրացնում սրտի խնդիրների զարգացման հավանականությունը։ Նման հիվանդների մոտ առիթմիա նկատվում էր մոտ 30 տոկոսով ավելի հաճախ, քան առողջ մարդկանց մոտ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել