Յելի համալսարանի գիտնականները հակաբիոտիկների նկատմամբ կայուն ինֆեկցիայով (սուպերինֆեկցիա) մարդուն առաջին անգամ բուժել են բակտերիոֆագերի վիրուսների միջոցով, հայտնում է ArsTechnica պարբերականը:
Փորձարարական բուժմանը մասնակցել է ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի 76-ամյա բնակիչը, որին ավելի վաղ ախտորոշել եին աորտայի անեւրիզմ: Վիրահատության ժամանակ հիվանդին պրոթեզ են տեղադրել, սակայն հետագայում իմպլանտի վրա Pseudomonas aeruginosa բակտերիաների թաղանթ է առաջացել: Ինֆեկցիայի դեմ պայքարելու համար բժիշկները դիմել են հակաբիոտիկների բարձր դոզաների, սական դեղերը մանրէներին չեն ոչնչացրել, այլ միայն դանդաղեցել են դրանց բազմացումը:
Երբ հիվանդի մոտ իմունային համակարգի աշխատնքի խանգարումներ են սկսվել, հետազոտողները դիմել են թերապիայի նոր մեթոդի՝ OMKO1 բակտերիոֆագի կիրառմամբ: Այս վիրուսները ոչնչացնում են դեղորայքային կայունությամբ միկրոօրագանիզմները՝ թողնելով այն բակտերիաները, որոնք հակաբիոտիկների նկատմամբ խոցելի են: OMKO1-ը ստացվել է համալսարանից 65 կմ հեռավորությամբ գտնվող լճակի ջրից: Բակտերիոֆագերը կառչում էին մանրէների թաղանթին, որոնք յուրահատուկ մոլեկուլյար սարքեր ունեն, դրանք հակաբիոտիկը բջիջներից դուրս են մղում մինչեւ այն, երբ այն կհասցնի վնասել կարեւոր բաղադրիչները:
Բակտերիոֆագն արդյունավետ էր սուպերինֆեկցիայի դեմ պայքարում: Իմպլանտի վրա Pseudomonas aeruginosa-ի առկայության նշանները բացակայել են հիվանդանոցից հիվանդի դուրս գրվելուց 4 շաբաթ անց:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր