• Latest news

Ներկայացվել են առաջնային օղակի գործելակարգերը՝ կրծքագեղձի, միզապարկի եւ արյան քաղցկեզի կասկածի դեպքում

22 մարտի, 2018  10:12

ՀՀ առողջապահության նախարարության կլինիկական ուղեցույցների եւ գործելակարգերի մշակման հանձնաժողովի նախագահ, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանի կազմակերպած հերթական թեմատիկ կլոր սեղան-քննարկման թեման էր կրծքագեղձի եւ միզապարկի քաղցկեղների եւ արյան չարորակ հիվանդությունների կասկածի դեպքերում ուղղորդման ցուցանիշները առաջնային օղակի բժիշկների համար։

Ներկայացվել է արտասահմանյան առաջատար փորձի հիման վրա մշակված չորս փաստաթուղթ, որոնց կիրառումը թերապեւտին թույլ կտա վաղ ախտորոշել եւ պացիենտին ժամանակին ուղղորդել նեղ մասնագիտական բուժման կամ ընդլայնված ախտորոշման։ Շեշտը դրվել է պացիենտի հիվանդության պատմության եւ օբյեկտիվ զննման առանցքային դրույթների որոնման եւ վերլուծության վրա։

Մասնակիցները, այդ թվում` ՀՀ գլխավոր թերապեւտ Միքայել Նարիմանյանը, տվյալ փաստաթղթերը դիտարկել են որպես իրենց պրակտիկ աշխատանքում հանդիպող խնդիրների լուծման բանալի։

Ծավալված քննարկման եւ հարց ու պատասխանի ժամանակ լուսաբանվել են մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերը։ Հատուկ կարեւորվել է ստացիոնար օղակի մասնագետների հետ շարունակական համագործակցությունը։ Կատարված առաջարկների եւ դիտողությունների արդյունքում փաստաթուղթը կլրամշակվի եւ կընդունվի իբրեւ վերջնական տարբերակ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է