• Latest news

Կնոջ ձեռքերն ու ոտքերը անդամահատել են վտանգավոր սեպսիսի վերափոխված մրսածության հետեւանքով (ֆոտո)

22 մարտի, 2018  13:54

Վեց երեխաների մայր 38-ամյա Տիֆանի Քինգը ձեռքերն ու ոտքերը կորցրել է մրսածության հետեւանքով, որը վերափոխվել է կյանքին սպառնացող սեպսիսի:

Այս տարվա հունվարյան մի առավոտ նա սկսել է դժվարությամբ շնչել: Կինն անմիջապես հիվանդանոց է գնացել, որտեղ պարզվել է, որ նրա մոտ մրսածության հետեւանքով բարդություններ են առաջացել՝ վիրուսային եւ բակտերիալ թոքաբորբ: Թոքաբորբի հետեւանքով Տիֆանիի մոտ սեպսիս է զարգացել, եւ նա շուտով կոմայի մեջ է ընկել: Իսկ երբ ուշքի է եկել, նրան հայտնել են, որ ստիպված են եղել իր ձեռքերը եւ ոտքերն անդամահատել:

Ակտիվ կյանք վարող Տիֆանիի համար, որը սիրում էր պարել եւ սնոուբորդինգով զբաղվել, այս նորությունը ցնցող էր:

Տիֆանին դեղամիջոցներ է ընդունել, որոնք ճնշել են իմունային համակարգի աշխատանքը, քանի որ նրա մոտ առկա էր արթրիտի ծանր ձեւի նկատմամբ գենետիկ նախահակվածություն: Ըստ երեւույթին, սա էլ հենց սովորական մրսածությունից հետո այդպիսի բարդությունների է բերել:

Տիֆանիի փեսացուն՝ Մոալը, պատմել է, որ երբ նա հիվանդանոցում էր, ընդամենը մի քանի օրում նրա ողջ մնալու հավանականությունը 70 տոկոսից հասել է մինչեւ 15 տոկոսի, եւ բժիշկներն իրեն խորհուրդ են տվել հուղարկավորության պատրաստվել:

«Դա շատ սարսափելի էր, բայց ես գիտեի, որ նա կհաղթահարի: Նա ուժեղ մարդ է, եւ ես չէի հավատում, որ կմահանա,- ասել է Մոալը: - Անկեղծ ասած, մենք ծրագրել էինք ամուսնանալ, եւ ես գիտեի, որ մենք աշխարհում ամենից շատ ցանկանում էինք, որ մեր ամուսնության ծրագրերն իրականանան»:

Տիֆանին եւ Մոալը 4-ից մինչեւ 27 տարեկան 6 երեխա ունեն. 3-ը Տիֆանիի, 3-ը՝ Մոալի, եւ եւս մեկին որդեգրել են: Ամուսնության ծրագրերից զույգը չի հրաժարվել եւ նախատեսում է ամուսնանալ մոտ ապագայում: Իսկ առայժմ նրանք Go Fund Me կայքում ֆանդրեյզինգ են կազմակերպել՝ Տիֆանիի համար պրոթեզներ գնելու համար. դրանք արժեն 225 հազար դոլար, իսկ ապահովագրությունը դրանց դիմաց չի վճարում:

«Նա ձեռքեր ու ոտքեր ունի, թե ոչ՝ ես նրա հետ կլինեմ, քանի որ նրան սիրում եմ: Նա անհանգստանում էր, թե իրեն ինչպես կվերաբերվեմ անդամահատումնից հետո, սակայն ոչ մի բան չի փոխվել: Ես նրան ասացի, որ ես կլինեմ իր ձեռքերն ու ոտքերը»,- ասել է Մոալը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել