• Latest news

«Աստղիկ» ԲԿ-ում մի քանի ամսում երկրորդ անգամ ցելիակիայի՝ հազվադեպ ախտորոշում է կատարվել

22 մարտի, 2018  16:02

«Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկները մի քանի ամսում երկրորդ անգամ հազվադեպ պաթոլոգիա՝ ցելիակիա են ախտորոշել հիվանդի մոտ, որը երկար ժամանակ բժիշկների դռներն էր թակում՝ փորձելով հասկանալ իր խնդիրների պատճառը:

Գաստրոէնթերոլոգ Մարիաննա Մալխասյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ 2018 թվականի հունվարի վերջին շտապ օգնության մեքենայով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 1959 թվականին ծնված Հ. Թ.–ն հյուծված վիճակում՝ քաշի կորստով (մոտ 20 կգ), բարձր ջերմությամբ, փորլուծով (օրական մինչեւ 20 անգամ) եւ ստորին վերջույթների այտուցով: Հիվանդը բողոքել է նաեւ բերանում երկաթի համից: Տղամարդը պնդում էր, որ ջրից է թունավորվել Ռուսաստանում ինչ-որ տեղ աշխատելիս: Հայաստան վերադառնալուց հետո նրան բուժել են դիսբակտերիոզի դեմ, բայց քանի որ բուժումը չի օգնել, նա սկսել է իրեն խոտաբույսերով բուժել: Բուսաբուժութփյունը եւս ոչ մի արդյունք չի ունեցել: Բժիշկը նշեց, որ թվարկված ախտանիշները թույլ են տվել ցելիակիա կասկածելու, սակայն ախտորոշումը պետք է հաստատվեր գործիքային եւ լաբորատոր հետազոտություններով:

«Մենք սկսեցինք ստանդարտ հետազոտություններ անցկացնել. որովայնի խոռոչի ՈՒՁՀ, հելիկոբակտերի որոշումով գաստրոսկոպիա եւ կոլոնոսկոպիա: Կոլոնոսկոպիայի ընթացքում կատարվել է նաեւ բիոպսիա, եւ նյութն ուղարկվել է հատուկ մարկերների կիրառմամբ լաբորատոր հետազոտության: Լաբորատոր հետազոտությունները հաստատել են ախտորոշումը՝ ցելիակիա կամ գլյուտենային էնթերոպատիա»,- նշեց նա:

Բժիշկը հավելեց, որ ցելիակիան կամ գլյուտենի անտանելիությունը հազվագյուտ հիվանդություն է, այս պատճառով այն ոչ միշտ են տարբերակում: Սակայն Հայաստանում, ե՛ւ մասնավորապես «Աստղիկ» ԲԿ-ում հիվանդության ախտորոշումը եւ բուժումը հասանելի է: Այս հիվանդության դեպքում գլյուտենի անգամ աննշան քանակությունը իմունային բորբոքում է առաջացնում, որն ուղեկցվում է քրոնիկական փորլուծությամբ, ինչը բերում է էլեկտրոլիտների կորստի եւ օրգանիզմի ջրազրկման: Ինչպես նշեց Մարիաննա Մալխասյանը, դեղորայքային բուժում ստանալու եւ սննդակարգի կարգավորման (գլյուտենի ամբողջական բացառում) արդյունքում հիվանդն արդեն 13 կգ քաշ է հավաքել եւ վերադարձել է իր բնականոն կյանքին:

Հիշեցնենք, որ սա մի քանի ամսում արդեն երկրորդ դեպքն է, երբ «Աստղիկ» ԲԿ-ում հիվանդներին, որոնք երկար ժամանակ ապարդյուն բուժվել են, ցելիակիայի ախտորոշում է կատարվում: Առաջին դեպքում ցելիակիայով կնոջը երկար ժամանակ բուժել են լյարդի ցիռոզի դեմ: Ինչպես նշեց Մարիաննա Մալխասյանը, առաջին դեպքի մասին հրապարակելուց հետո հիվանդների հոսք է սկսվել բժշկական կենտրոն, որոնք իրենց մոտ ցելիակիա են կասկածել: Սակայն բոլոր դեպքերում, բացի Հակոբ Թորոսյանից, այս ախտորոշումը հերքվել է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել