• Latest news

Երկվորյակ եղբայրները տառապում էին նույն հիվանդությամբ. նրանցից միայն մեկն է փրկվել

22 մարտի, 2018  20:44

18-ամյա երկվորյակներ Դեւին ու Նիկ Քոութսները հիվանդացել էին լյարդի նույն հիվանդությամբ։ Լյարդի փոխպատվաստումը փրկել է Դեւինին, իսկ Նիքը մահացել է երկուշաբթի, մարտի 19-ին։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ դեռ անցած տարվանից Նիքին սկսել էին անհանգստացնել ուժեղ ցավերը ոտքում։  Շուտով պարզվել է, որ նա լյարդի ցիրոզ ունի՝  4-րդ փուլում։ Ավելին՝ այդ նույն հիվանդությունը հայտնաբերվել է նաեւ նրա երկվորյակ եղբոր մոտ։ Երկու եղբայրներին էլ անհրաժեշտ էր լյարդի փոխպատվաստում, ու նրանց հերթագրել էին սպասողների ցուցակում։ Իսկ երբ գտնվել է դոնորական լյարդ,  արդեն այս տարվա հունվարին, պարզվել է, որ Նիքի վիճակն այնքան ծանր է, որ փոխպատվաստում անել չի կարելի։ Դեւինի վիճակը կայուն էր,  ու հենց նա է ստացել լյարդը։

Երկվորյակների մայրը՝ Մարջի Քոութսն ասել է, որ եթե ԱՄՆ-ում ավելի շատ օրգանների դոնորներ լինեին, եթե դոնորական լյարդն ավելի շուտ հայտնաբերվեր, իր երկու որդիներն էլ ողջ կլինեին։ Քանի որ եղբայրները շատ երկար են սպասել լյարդի փոխպատվաստմանը, Նիքի մոտ ցիրոզի ֆոնին լյարդի քաղցկեղ է սկսվել։ Նա  սկսել էր քիմիաթերապիա ստանալ,   այն պահին, երբ դոնորական լյարդը հայտնաբերվել էր,  բժիշկները կարծում էին,  թե քաղցկեղը հաղթահարված է, ու Նիքը կկարողանա լյարդ ստանալ։ Բայց շուտով պարզվել է, որ քաղցկեղը նրա օրգանիզմում մետաստազներ էր տվել, ու նոր լյարդը նրան արդեն չէր փրկի։

«Երբ բժիշկները կանչել են Դեւինին, որպեսզի լյարդի փոխպատվաստում անեն, նա չէր ուզում համաձայնել, նա ուզում էր, որ լյարդն իր եղբայրը ստանա»,- հիշում է Մարջի Քոութսը։

Նրա խոսքով՝ հիմա Դեւինին տանջում է մեղավորության զգացումը, չէ՞ որ նա տեսնում էր, թե ինչպես է մահանում եղբայրը, իսկ իրեն հաջողվել է ողջ մնալ։ Հարազատների խոսքով՝ Նիքը միշտ երազել է ավարտել դպրոցը, բայց մահացել է ավարտական երեկույթից 2 ամիս առաջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել