• Latest news

Առաջին անգամ Հայաստանում «Նաիրի» ԲԿ-ում իրականացվել է կերակրափողի ուռուցքի եզակի վիրահատություն

22 մարտի, 2018  21:42

Հայաստանում, «Նաիրի» ԲԿ-ի վիրաբուժության բաժանմունքում (բաժանմունքի ղեկավար՝ պրոֆեսոր Անդրանիկ Ադամյան) առաջին անգամ իրականացվել է կերակրափողի ուռուցքի եզակի վիրահատություն՝ կերակրափողի տորակոսկոպիկ  էկստիրպացիա՝ այն միաժամանակ ամբողջովին փոխարինելով լապարոսկոպիկ մեթոդով ստամոքսից ստեղծված ստամոքսային ցողունով։

Վիրահատության եզակիությունը քիչ ինվազիվ վիրահատական տեխնիկայի՝ լապարոսկոպիկ ու տորակոսկոպիկ մեթոդների կիրառումն է։ Մինչեւ հիմա Հայաստանում նման վիրահատություններն իրականացվում էին միայն ավանդական՝ բաց եղանակով։

Հիվանդը «Նաիրի» ԲԿ էր դիմել կրծքավանդակի մասում ցավերի, դժվարացած կլման ու սնունդ ընդունելու անհնարինության, ընդհանուր թուլության ու քաշի նվազման գանգատներով։ Մանրակրկիտ հետազոտությունից հետո հիվանդի մոտ հայտնաբերվել է կերակրափողի միջին երրորդականի ուռուցք։

2017 թվականի մայիսի 12-ին վիրաբույժների խումբը՝ «Նաիրի» ԲԿ առաջին վիրաբուժական բաժանմունքի  ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի ղեկավարությամբ (վիրաբույժներ Ֆ․ Մելիքսեթյան ու Տ․ Ադամյան) ընդհանուր անեսթեզիայի պայմաններում թոքերի  առանձին ինտուբացիայով, որն ապահովում էր «Նաիրի» ԲԿ-ի անեսթեզիոլոգիայի ու վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Անատոլի Գնունին, իրականացրել է եզակի վիրահատություն՝ կերակրափողի տորակոլապարոսկոպիկ էկստիրպացիա՝ ստամոքսային խողովակի միաժամանակյա պլաստիկայով՝ Mac Keown-ի մեթոդով։  Հիվանդն արդեն վեցերորդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից լավ վիճակում։ Հիմա նա ակտիվ կյանքով է ապրում ու կարողանում է լիարժեք սնվել։

Նման տորակոլապարոսկոպիկ վիրահատություններ աշխարհում իրականացվում են խոշոր մասնագիտացված կենտրոններում, իսկ հիմա դրանք հասանելի են նաեւ Հայաստանում, «Նաիրի» ԲԿ-ում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել