• Latest news

Ոչ միայն լիցքաթափվելու միջոց, այլեւ մասնագիտություն․ զարգացման առանձնահատկություններով երեխաները աշխատում են կավով (ֆոտո)

22 մարտի, 2018  22:37

Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներն ազատ ժամանակ սովորում են  թիաավարություն, ձիավարություն։ Մանկատանը կա նաեւ փոքր արհեստանոց, որտեղ նրանք կարող են աշխատել կավով, դրանից պատրաստել տարբեր քանդակներ, հետո թրծել դրանք ու ներկել։

Մանկատան ղեկավար Հարություն Բալասանյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ որոշ երեխաների համար կավով աշխատանքը պարզապես ժամանց է, լարվածությունը նվազեցնելու միջոց։ Մյուսներին հաջողվում է պատրաստել հետաքրքիր արձանիկներ, զարդեր ու այլ առարկաներ, որոնք դուր են գալիս մարդկանց ու լավ վաճառվում են հենդ -մեյդ արտադրանքի տոնավաճառներում։  Վաճառքից ստացված գումարով գնում են նոր կավ, ներկեր, վրձիններ ու մյուս անհրաժեշտ իրերը։ Այսպիսով զարգացման առանձնահատկություններով երեխաները ձեռք են բերում մասնագիտություն, որը ապագայում նրանց հնարավորություն կտա փող վաստակել ու լինել քիչ թե շատ ինքնուրույն։ 

Այսօրվա դրությամբ մանկատանը աուտիզմով, Դաունի համախտանիշով ու այլ բնածին պաթոլոգիաներով հիվանդ 217 երեխա կա։ Տնօրենը նշեց, որ իրենց հաստատությունում սովորաբար  հայտնվում են պաթոլոգիաների ծանր տեսակներով տառապող երեխաներ ու բոլորը տարբեր հնարավորություններ ու տարբեր ներուժ ունեն՝ ոմանք կարող են միայն խաղալ կավով, մյուսները՝ փոքր դետալներ պատրաստել, օրինակ բաժակների բռնակներ, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք ոչ միայն ստեղծում են ամբողջական, պահանջարկ ունեցող իրեր, այլեւ օգնում են սովորեցնել մյուսներին՝ կրտսերներին։

Համլետ Արզումանյանն ու Արսեն Խաչատրյանը վերջիններիս շարքին են պատկանում։ Այդ երեխաները ծնվել են ՄՈւԿ –ով ու մեծացել են Նոր Խարբերդի մանկատանը։ Ու չնայած եկուսն էլ չափահաս են, նրանք շարունակում են ապրել մանկատանն ու օգնում են հոգ տանել մյուս երեխաների մասին ու սովորեցնել նրանց։ Կավից պատրաստված իրերից բացի նրանք նաեւ ձեռքով պատրաստում են օճառ, զարդեր, կարում ու նկարազարդում են պայուսակներ, տոնածառի խաղալիքներ ու շատ այլ բաներ։ Համլետը նաեւ կոշկակարություն է սովորել՝ նա վերանորոգում է մանկատան սաների կոշիկները ու պատվերով կոշիկ կարում։

Տնօրենը պատմեց, որ մոտ ապագայում մանկատանը ավելի պատկառելի արհեստանոց կհայտնվի՝ մեծ վառարանով ու բոլոր անհրաժեշտ պարագաներով, որտեղ կկարողանան միաժամանակ ավելի շատ մարդիկ աշխատել ու որտեղ ավելի շատ հնարավորություններ կլինեն, քան ներկայիս սենյակում։

Հաստատությունն ունի նաեւ այնպիսի խնդիրներ, որոնք լուծելը շատ ավելի բարդ է՝ օրինակ մանկատան յուրաքանչյուր խմբում ընդամենը 4-6 երեխայի փոխարեն 14 երեխա կա, ինչը տնօրենի խոսքով, բացասաբար է ազդում նրանց խնամքի ու ուսուցման որակի վրա։ Երբ խոսքը զարգացման առանձնահատկություններով երեխաների մասին է, ցանկալի է նրանց ուսուցումն ու խնամքը կազմակերպել փոքր խմբերով, որպեսզի դաստիարակը կարողանա յուրաքանչյուրին հատկացնել այնքան ուշադրություն, որքան նրան պետք է։ Բայց եթե Խարբերդում հենց այդպիսի՝ փոքր խմբեր կազմակերպվեն, ապա հաստատության աշխատավարձային ֆոնդը ստիպված կլինեն 2․5 անգամ մեծացնել ու հրավիրել նոր մասնագետների, ինչը այս պահին անիրագործելի է թվում։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել