• Latest news

Չինաստանը Հայաստանին կնվիրի շտապօգնության 200 մեքենա

22 մարտի, 2018  19:11

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը եւ ՀՀ-ում Չինաստանի առեւտրատնտեսական հարցերով խորհրդական Ուանգ Շիցայն այսօր ստորագրել են «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի իրականացման մասին» տեխնիկական համաձայնագիր: Կողմերը հստակեցրել են շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի ժամանակացույցը, ըստ որի` համաձայնագիրը ստորագրելուց հետո 110 օրվա ընթացքում Հայաստան կհասցվի շտապօգնության 200 մեքենան: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի եւ  «China National Township Enterprises Corporation» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Յան Ջինմինի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Լեւոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ղեկավարությանը առողջապահության ոլորտին  շտապօգնության 200 մեքենա, այդ թվում` ռեանիմոբիլներ տրամադրելու պատրաստակամության համար։  Նա ընդգծել է, որ դրա արդյունքում զգալիորեն կբարելավվի շտապօգնության ծառայությունը։

Հիշեցնենք, որ այս ծրագիրն իրականացվում է 2017թ. մայիսի 12-ին Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ ստորագրված Համաձայնագրի շրջանակում։

Հանդիպման ընթացքում կարեւորվել է երկու երկրի արդյունավետ  համագործակցության ընդլայնումը։

Դեսպանն ընդգծել է, որ թեեւ Չինաստանն անհամեմատ մեծ է տարածքով եւ բնակչության թվով, սակայն առողջապահական խնդիրները նման են։ Այժմ Չինաստանում եւս, կարեւորելով հիվանդությունների կանխարգելումը, պայքար է գնում ծխելու դեմ։ Ողջունելով Հայաստանում առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը` Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանի քաղաքներում հասարակական վայրերում ծխելն արգելված է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր եւս։ 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է