• Latest news

Մարտի 24–ին «Աստղիկ» ԲԿ-ում կկատարվեն քրոնիկ վերքերի անվճար վիրակապություններ

23 մարտի, 2018  10:25

Մարտի 24–ին «Աստղիկ» բժշկական կենտրոնի մասնագետները կկատարեն քրոնիկ վերքերի անվճար վիրակապություններ՝ գերմանական Hartmann ընկերության բուժպարագաներով։ Հերթագրվելու համար զանգահարել 096 111 595 հեռախոսահամարով։

Վիրակապությունները կկատարվեն «Քրոնիկ վերքերով հիվանդների խնամք եւ բուժում» թեմայով  գիտագործնական սեմինարի ընթացքում, որը տեղի կունենա  ժ. 10:00 - 17:00–ը։  Սեմինարին կներկայացվեն հետեւյալ զեկույցները՝

-քրոնիկ վերքերի բուժման արդի մոտեցումներ

-լիմֆոստազ. ախտորոշում եւ բուժում

-գործնական աշխատանք. կլինիկական դեպքերի քննարկում՝ ամիջապես հիվանդների մասնակցությամբ

Սեմինարի նպատակն է՝

-իրականացնել փորձի փոխանակում տեղի մասնագետների միջեւ

-ժամանակակից բուժման մոտեցումների եւ պարագաների ներկայացում

-հիվանդին եւ նրա հարազատներին սովորեցնել գրագետ վիրակապությունների իրականացում

-հիվանդների կյանքի որակի բարելավում

Մասնակցության համար զանգահարել՝ 096 111 595:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել