• Latest news

Արհեստական ինտելեկտը նախկինում անհայտ 6 հազար վիրուս է գտել

23 մարտի, 2018  21:13

Արհեստական ինտելեկտը կարողացել է նախկինում անհայտ 6 հազար վիրուս գտնել: Ըստ որում՝ դրանք գտել են այնտեղ, որտեղ մարդու համար որոնելը չափազանց խնդրահարույց կլիներ:

Վերջին շրջանում գիտնականներն ավելի հաճախ են վիրուսներ որոնում ԴՆԹ-ի սեքվենիրացման միջոցով: Բանն այն է, որ վիրուսներից շատերը բջջային կառույցներին են ձուլվել «գործնականում անբաժանելիորեն», եւ դրանք «մաքուր» տեսքով հայտնաբերելը չափազանց դժվար է: Վիրուսների նույնականացման համար գիտնականներն օգտագործում են հայտնի վիրուսների եւ բակտերիաների գենետիկ «ստորագրությունները»: Ըստ որում՝ հետազոտողները համոզիչ լինելու համար  իրենց մեթոդը համեմատում են տեքստային փաստաթղթում որոնման գործառույթի հետ, երբ որոնում ենք առանձին բառեր եւ տառեր: Սակայն այսպիսի եղանակը մեկ խնդիր ունի՝ գիտնականները չեն կարող որոնել այն, ինչն իրենց հայտնի չէ, եւ այս կերպ հայտնաբերված վիրուսները հաճախ պատահական գտածո են: Սակայն արհեստական ինտելեկտն օգնում է այս խնդիրը շրջանցել:

«Նախկինում մարդիկ վիրուսները արագ եւ մանրամասն հետազոտելու միջոցներ չունեին: Բայց հիմա մենք դրանք գտնելու գործիքներ ունենք: Մենք նեյրոցանցին սովորեցրել ենք նույնականացնել Inoviridae արտասովոր ընտանիքի վիրուսների գենետիկ հաջորդականությունը: Այս վիրուսներն ապրում են բակտերիաների մեջ եւ փոխում են տիրոջ վարքագիծը»,- նշել է Լոս Անջելեսի Հարավային Քալիֆորնիայի համալսարանի կենսաբան Ցզե Ռենը:

Փորձագետները գենոմի մասին ընդարձակ ծավալի տվյալներ են հավաքել, իսկ արհեստական ինտելեկտը վերականգնել է Inoviridae-ի ավելի քան 10 հազար գեներ եւ դրանք խմբավորել: Հայտնաբերված հատվածներից մոտ 6 հազարը նախկինում գիտությանն անհայտ էին: Ինչպես նշում են փորձագետները, այս հայտնագործությունը կարող է նոր գործիք դառնալ մեր մոլորակում վիրուսների տարատեսակությունը հետազոտելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել