• Latest news

Յուրաքանչյուր տասներորդ մարդու մատներին կոկաինի եւ հերոինի հետքեր կան

23 մարտի, 2018  19:47

Աշխարհի զարգացած երկրներում յուրաքանչյուր տասներորդ մարդու մատներին կոկաինի եւ հերոինի հետքեր են հանդիպում, ըստ որում՝ նրանց մեծ մասը երբեք այս թմրամիջոցները չի օգտագործել, պարզել են բրիտանացի  նարկոլոգները:

«Կարող եք չհավատալ, բայց կոկաինն իրականում դասվում է շրջակա միջավայրն աղտոտող ամենատարածված նյութերի թվին: Օրինակ՝ դրա մոլեկուլները հաճախ են հանդիպում մեծ թվով թղթադրամների մակերեւույթին: Այդուհանդերձ, այն, ինչ մենք հայտաբերեցինք, մեզ չափազանց զարմացրեց: Մենք հույս ունենք, որ նման փորձերը մեզ կօգնեն պաշտպանել անմեղ մարդկանց թմրամիջոցների ընդունումը ստուգող թեստերի կեղծ դրական արդյունքներից»,- ասել է Սյուրեյի համալսարանից (Մեծ Բրիտանիա) Մելանյա Բեյլին:

Մեկ տարի առաջ բրիտանացի գիտնականները մեթոդ էին մշակել, որը թույլ էր տալիս «վայրկյանների ընթացքում» մարդկանց մատնահետքերում գտնել ամենահայտնի եւ ծանր թմրամիջոցները, այդ թվում՝ կոկաինը, ինչպես նաեւ հերոինն ու այլ ափիոնայինները:

Այն ստեղծելուց գործնականում անմիջապես հետո Բեյլին եւ նրա գործընկերները սկսեցին մտորել, թե նման թեստերը որքան հաճախ կարող են կեղծ արդյունքներ ունենալ, օրինակ՝ այն բանի արդյունքում, երբ անմեղ մարդը հպվի հանցագործ թմրամոլի մարմնին կամ սեղմի նրա ձեռքը: Նրանք այս գաղափարը ստուգել են 65 կամավորների մասնակցությամբ, որոնց մի մասն այս նյութերն օգտագործել է, մյուսները երբեք չեն փորձել:

Գիտնականներին չափազանց զարմացրել են փորձերի արդյունքները՝ թմրամիջոցներ չօգտագործած կամավորների 13 տոկոսի մատնահետքերի վրա կոկաինի հետքեր էին պարունակվում, իսկ նրանցից եւս 1 տոկոսի մոտ առկա էին հերոինի կամ դրա ածանցյալների հետքեր:

Այս հայտնագործությունը կատարելով՝ Բեյլին եւ նրա գործընկերները ստուգել են, թե ինչ տեղի կունենա, եթե «մաքուր» եւ «կեղտոտ» մատնահետքերով կամավորներին խնդրեն միմյանց ձեռք սեղմել: Պարզվել է, որ թմրամոլը չի կարողացել «իր հետքերն» ամբողջությամբ փոխանցել մարդկանց, որոնք նյութը չեն օգտագործել: Կոկաինի եւ հերոինի քանակությունը նրանց մաշկին, ովքեր այն չէին օգտագործել ավելի քիչ է եղել, քան նրանց, ովքեր արգելված նյութին ձեռք էին տվել: Սակայն արդյունքը միատեսակ էր՝ 2 մարդկանց մաշկին էլ թմրամիջոցի հետքեր կային:

Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ իրենց աշխատանքը քրեագետներին թույլ կտա նոր գիտելիքներ ստանալ, եւ նրանք կարող են մարդկանց մատնահետքերում հաշվարկել նյութի թույլատրելի դոզան, որպեսզի անմեղ մարդկանց պաշտպանեն:

Հետազոտությունը հրապարակվել է Clinical Chemistry ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է