• Latest news

ՀՀ-ում դեռեւս կարելի է տուբերկուլյոզի մասին մեծ թվով առասպելներ լսել. «Բժիշկներ առանց սահմանների»-ն ակցիա է անցկացրել

23 մարտի, 2018  17:06

Ժողովրդի շրջանում տուբերկուլյոզի մասին դեռեւս մեծ թվով առասպելներ եւ սխալ կարծրատիպեր են տարածված, իսկ այս հիվանդությամբ տառապող հիվանդները ստիգմատացվում են: Այսպես՝ շատերին թվում է, որ տուբերկուլյոզը չի բուժվում, իսկ տուբերկուլյոզով հիվանդներին պետք է միշտ հանրությունից մեկուսացնել:

Բնակչության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար այսօր՝ մարտի 23-ին, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հայկական առաքելությունը Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում ակցիա է անցկացրել, որի ընթացքում բժիշկները եւ բուժքույրերը անցորդներին տուբերկուլյոզի մասին տեղեկատվությամբ բուկլետներ են բաժանել եւ պատմել այս հիվանդության մասին:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հայաստանյան գրասենյակի հասարակայնության ետ կապերի պատասխանատու Շուշան Ալեքսանյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ակցիան կազմակերպվել է Տոբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա (World Tuberculosis Day) նախաշեմին, որը նշվում է մարտի 24-ին:

Ակցիայի ընթացքում բժիշկները եւ բուժքույրերը անցորդների շրջանում նաեւ հարցումներ են անցկացրել՝ պարզելու համար, թե նրանք տուբերկուլյոզի մասին ինչ գիտեն: Այսպես՝ անցորդներից շատերը կարծում են, որ տուբերկուլյոզն անհնար է բուժել (իրականում տուբերկուլյոզը մեծ մասամբ բուժելի է, հատկապես եթե ժամանակին է հայտնաբերվում): Իսկ ահա տուբերկուլյոզի կանարգելման միջոցների մասին մարդկանց պատկերացումներն ավելի գրագետ են՝ շատերը գիտեն, որ սենյակների օդափոխությունը եւ մարդկանց հետ շփվելիս հեռավորություն պահպանելը լավ գաղափար է, իսկ տաք հագուստը չի օգնի տուբերկուլյոզի կանխմանը, քանի որ դա ինֆեկցիոն հիվանդություն է:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Հայաստանում գրանցվել է տուբերկուլյոզի 691 նոր դեպք, ինչը 14 տոկոսով պակաս է, քան 2016-ին: Նրանցից 84-ի մոտ հայտնաբերվել է ոչ միայն տուբերկուլյոզ, այլեւ ՄԻԱՎ ինֆեկցիա:

Հայաստանի 100 հազար բնակչի հաշվով գրանցվում է տուբերկուլյոզի մոտ 23 դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել