• Latest news

Հակաայրուկային թավաները ճարպակալո՞ւմ են առաջացնում

24 մարտի, 2018  11:58

Քիմիական նյութերը, որոնք գործածվում են հակաայրուկային թավաների պատրաստման համար, կուտակվում են օրգանիզմում ու կործանարար կերպով ազդում նյութափոխանակության վրա, պարզել են Հարվարդի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOC MEDICINE ամսագրում։

Վերջին տասնամյակի ընթացքում մեծ կիրառում են ստացել նոր նյութերը, որոնց կազմում այսպես կոչված պերֆտորալկիլ քիմիական նյութերն են (ՊՖԱՎ)։ Դրանք ունեն ջուրն ու յուղը վանող էֆեկտ, կայուն են քիմիական, ջերմային ու կենսաբանական ներգործության հանդեպ։ Դրանք պարունակվում են ոչ միայն հակաայրուկային ծածկույթով թավաներում։ Նման քիմիկատներ են պարունակում մթերքների փաթեթները արագ սննդի կետերում, դրանցից չկեղտոտվող գորգային ծածկույթներ ու հագուստ են պատրաստում, որի վրա հետք չի մնում։

 Հարվարդի համալսարանի գիտնականները՝ սննդի ֆակուլտետի պրոֆեսոր Կի Սանի ղեկավարությամբ, երկամյա կլինիկական հետազոտություն են իրականացրել, ուսումնասիրելով, թե ինչպես են այդ քիմիկատները ազդում նյութափոխանակության վրա։ Փորձին մասնակցել է 30-70 տարեկան 621 մարդ ՝ բոլորն էլ ավելորդ քաշով։ Նրանք կանոնավոր կերպով հետազոտվել են, բժիշկները չափել են նրանց քաշը, արյան մեջ ՊՖԱՎ-ի խտությունը, նյութափոխանակության արագությունը հանգիստ վիճակում, գլյուկոզայի մակարդակն ու վահանաձեւ գեղձի հորմոնների արտադրությունը։ Առաջին փուլում, որը 6 ամիս է տեւել, փորձի մասնակիցները սննդակարգի են հետեւել՝ սահմանափակելով կալորիաների քանակը ու սկսել են ուժեղ նիհարել։ Միջինը մասնակիցներից յուրաքանչյուրը կորցրել է 6․4 կգ քաշ։ Հետո , քաշի վերականգնման ժամանակաշրջանում, կամավորները հավաքել են միջինը 2․7 կգ քաշ։ Դա տեղի է ունեցել 6-24 ամսվա ընթացքում։ Ու ահա այդ ընթացքում զարմանալի բաներ են հայտնաբերվել։

Եթե բոլոր մարդիկ գրեթե նույն ձեւով էին նիհարում, ապա արյան մեջ ՊՖԱՎ մեծ խտությամբ կանանց մոտ սննդակարգը ավարտելուց հետո քաշի հավաքման պրոցեսը ռեակտիվ բնույթ ուներ։ Նույն ժամանակահատվածում նրանք միջինը 1․7-2․2 կգ-ով ավելի շատ էին գիրացել, քան արյան մեջ ՊՖԱՎ ցածր պարունակությամբ կանայք։

«Մենք տեսնում էինք, որ տղամարդկանց մոտ այդ էֆֆեկտն այնքան էլ վառ չի արտահայտված,- պարզաբանում է պրոֆեսոր Կի Սանը,- Հավանաբար կանայք դարձել էին գլխավոր թիրախը, քանի որ ՊՖԱՎ-ն նվազեցնում էր կանացի գլխավոր հորմոնի՝ էքստրոգենի արտադրությունը, իսկ դա էլ, իր հերթին, հանգեցնում էր նյութափոխանակության դանդաղմանը հանգիստ վիճակում։ Ստացվում է, որ ՊՖԱՎ բարձր խտություն ունեցող կանանց օրգանիզմը պարզապես ավելի քիչ կալորիա է այրում։ Այսպիսով, մենք հայտնաբերել ենք ճարպակալման համաճարակի եւս մեկ պատճառ»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է