• Latest news

Բժիշկներն առաջին անգամ են ցողունային բջիջներ գործածել տեսողության վերականգնման համար

24 մարտի, 2018  15:23

Լոնդոնի Մուրֆիլդս աչքի կլինիկայի բժիշկները հեղափոխական մեթոդաբանության օգնությամբ կարողացել են վերականգնել երկու տարեց հիվանդների տեսողությունը։ Այդ մեթոդաբանության ու հետազոտության արդյունքների մասին գրել է Nature Biotechnology ամսգիրը։Երկու տարեց հիվանդների մակուլյար դեգեներացիա ունեին՝ ցանցաթաղանթի խանգարում, որը հաճախ է դրսեւորվում 60 տարեկանից հետո ու դեպքերի մոտ կեսում առաջացնում է առանձին կույր բծեր ու աղոտ տեսողություն։

Հիվանդության բուժման նոր միջոցը մշակվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների կողմից՝ Առողջապահական հետազոտությունների ազգային ինստիտուտի աշխատակիցների օգնությամբ։

Գիտնականները նաեւ նկարագրել են բուժման պրոցեսը՝ եզակի էմբրիոնիկ ցողունային բջիջները աճեցվել են 6 միլիմետրանոց հյուսվածքի հատվածում, որը պարունակում էր ցանցաթաղանթի 100 հազար պիգմենտային բջիջ։ Հետո այդ հատվածը տեղադրվել է բարակ խողովակի մեջ, որն էլ հենց փոքր կտրվածքի միջոցով աչքի մեջ է ներարկվել։ Այդ հատվածը տեղադրվում է ցանցաթաղանթի հետեւում, որտեղ ցողունային բջիջները ժամանակի ընթացքում փոխարինում են հիվանդությամբ վնասված բջիջները։ Պրոցեդուրան տեւում է ընդամենը 45 րոպե, անցկացվում է տեղային անզգայացումով։

«Վիրահատությանը նախորդող մի քանի ամիսներին իմ տեսողությունը իսկապես սարսափելի էր, ես չէի կարողանում ոչինչ տեսնել աջ աչքով։ Այն ինչ նրանք արեցին, իսկապես հրաշալի է, ես երջանիկ եմ, որ իմ տեսողությունը վերականգնվել է», - ասել է լրագրողներին փորձի մասնակիցներից մեկը, 86-ամյա Դուգլաս Ուոթերսը։

Հիվանդանոցի կայքում հետազոտողները հայտնել են, որ երկու հիվանդներն էլ հիմա կարողանում են մեկ րոպեում 60-80 բառ կարդալ։Ուոթերսի ու եւս մեկ հիվանդի նկատմամբ 12 ամսյա հետագա կլինիկական հսկողությունը ցույց է տվել, որ փորձի երկու մասնակիցների մոտ էլ զգալի բարելավումներ են գրանցվել։ Միաժամանակ, փոխպատվաստված բջիջները իդեալական փոխարինում չէին, բժիշկները վանելու թեթև նշաններ էին ֆիքսել։ Ադյուհանդերձ, երկու հիվանդներն էլ «համեմատաբար առողջ են մնացել»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել